ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻԱ ԵՎ ՌԵՊՐՈԴՈւԿՏՈԼՈԳԻԱ
Ուսումնական ձեռնարկում շարադրված են սեքսոպաթոլոգիայի հիմունքները, տղամարդու անպտղության հիմնահարցերը, սեռական զարգացման մարմնա-սեռական և հոգեսեռական ասպեկտները, սեքսուալության դրսևորումները, սեռական խանգարումները և աններդաշնակությունները, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումները:
Ձեռնարկը նախատեսված է բժշկական համալսարանի բարձր կուրսերի ուսանողների համար: Դրանից կարող են օգտվել նաև հարակից մասնագետներ` հոգեբուժներ, նևրոպաթոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, էնդոկրինոլոգներ, ինչպես նաև սոցիոլոգներ, սոցիալ-հոգեբաններ, հոգեբաններ:
Խմբագիրներ` Ա.Հակոբյան, Մ.Զաքարյան, Ն.Ներսիսյան, 2003թ.
…
CLINICAL SEXOLOGY
The book centers on etiology, differential diagnosis, clinical description of sexual dysfunctions and conseqeuntly it suggests effective methods of treatment. It also covers evaluation of sexual disordefs, paraphilias and briefly some aspects of male reproductive function and includes psychological, biological and sociological contributions.
The book is initially intended for medical students and it also can be meant for sexologists, psychologists, psychiatrists, psychotherapist s, sociologists and for the other specialists
Authors: Nersisyan N.R, Azatyan R.E, 2008.
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍԵՔՍՈԼՈԳԻԱ
Դասագրքում հանգամանորեն ներկայացված են սեքսոլոգիայի ժամանակակից ձեռքբերումները, սեռական զարգացման մարմնասեռական և հոգեսեռական ասպեկտները, սեքսուալության դրսևորումները, սեռական խանգարումները և աններդաշնակությունները, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումները:
Խմբագիրներ` Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան, 2012թ.
ԵՐԲ ՀՈՎԻՎՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԱՐՔԱՆԵՐ
Մարդու սեռականության մասին այս գիրքը հեղինակի աշխատանքային փորձի, հետազոտական գործունեության և ինքնահայեցողության պտուղն է։ Այն բացահայտում է մարդու սեռականության այն էական կողմերը, որով մարդը տարբերվում է կենդանուց, ցույց տալիս սեռական առողջացման և սեռական ներդաշնակության հասնելու հիմնական ուղիները։ Գիրքը նախատեսված է սեքսոլոգների, հոգեբույժների, հոգեբանների, հոգեթերապևտների և հոգեկան առողջության ոլորտում գործունեություն ծավալող ու այս թեմաներով հետաքրքված ցանկացած անձի համար։
Հեղինակ` Նարինէ Ներսիսյան, 2018թ.
Գտնվում է հրատարակման փուլում…