Get In Touch

Wrasse climbing gourami amur pike Arctic char, steelhead sprat sea lamprey grunion. Walleye

Contacts
Location
523 Sylvan Ave, 5th Floor
Mountain View, CA 94041USA

Ամուսնական դավաճանություն

[mp_row]

[mp_span col=»11″]

[mp_button text=»Վերադարձ» link=»http://www.narinenersisyan.com/?page_id=498″ target=»false» icon=»fa fa-angle-left» icon_position=»left» full_width=»false» align=»right» mp_style_classes=»motopress-btn-color-silver motopress-btn-rounded motopress-btn-icon-indent-small motopress-btn-size-small»]

[/mp_span]

[mp_span col=»1″]

[mp_button link=»http://www.narinenersisyan.com/» target=»false» icon=»fa fa-home» icon_position=»left» full_width=»false» align=»right» mp_style_classes=»motopress-btn-color-silver motopress-btn-rounded motopress-btn-size-small»]

[/mp_span]

[/mp_row]

[mp_row]

[mp_span col=»12″ classes=» motopress-space»]

[/mp_span]

[/mp_row]

[toggle title=»Սեռական դավաճանություն»]

Բարև ձեզ: Շատ եմ խնդրում օգնեք ինձ: Ես 39 տարեկան եմ, արդեն 13 տարի է ամուսնացած եմ, ունենք երկու երեխա։ Ես ամուսնուս կյանքիցս շատ եմ սիրում, աշխատում ենք միասին: Ոչ մի վարկյան չեմ կարող առանց նրա ապրել: Բայց երեկ անսպասելի իմացա որ դավաճանել է: Չգիտեմ ի՞նչ անեմ: Ուզում եմ սպանել, ուզում եմ պատժել: Փորձեցի խոսել հետը, հունից դուրս եկա, վիրավորանքներ…. Ուզում եմ հեռանամ: Բայց սիրում եմ: Ներել չեմ կարող՝ չափից մեծ է ցավը: Խնդրում եմ օգնեք. ի՞նչ անեմ:

[show_more align=»right»]

Բարի օր: Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ եք հասկանում դավաճանել բառի տակ՝ սիրային նամակագրությո՞ւն, վիրտուալ կա՞պ, ֆլի՞րտ, մասաժի սրա՞հ, սեռական հարաբերությո՞ւն․․․Ամեն դեպքում, ինչ էլ որ տեղի ունեցած լինի, ձեզ հավանաբար խոցել է այն փաստը, որ մարդը, ում այդպես անվերապահորեն վստահել եք երկար տարիներ, գաղտնի կերպով, ձեզանից թաքուն ունեցել է մի ուրիշ կյանք, հուզական ներգրավածծության մեջ է եղել այլ կնոջ հետ, Էրոտիկ-սեքսուալ զգացողություններ է ապրել։ Ձեզ վիրավորել է խաբեությունը, գաղտնիությունը, ձեր ամուսնու հուզական անտարբերությունն ու սառնությունը ձեր հետ՝ իբրև անարդարացի փոխհատուցում նրա համար ամեն բան անելուն, հանուն նրա ձեր կողմից ամենաթանկ բաները «զոհաբերելուն»։

Կարծում եմ, որ ինչքան էլ անհավանական թվա, բայց դավաճանությունը հաղթահարելի խնդիր է, ինչպես վկայում են ուսումնասիրությունները և հետազոտությունները։ Խորհորդ կտամ ինքներդ ձեզ հարցնեք և անկեղծ պատասխանեք-արդյո՞ք ձեր հարաբերությունը խորը և վստահելի հարաբերություն է եղել, բերե՞լ է այն արդյոք երկկողմանի հոգեսեքսուալ բավարարվածության, կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չի եղել։ Դավաճանության զոհը միշտ չէ, որ ամուսնության զոհն է լինում, հաճախ նա, ով դավաճանում է, այդ քայլին դիմում է ոչ այն պատճառով, որ ուրիշի կարիքը ունի և կուզենար փոխարինել ձեզ նրանով, այլ որովհետև այդ ուրիշի միջոցով նա վերջապես իր ուրիշ ես-ին է հանդիպում, այն ես-ին, ում վաղուց կորցրել էր ու չէր կարողանում գտնել ձեր հետ հարաբերության կոնտեքստում։ Մյուս պատճառն այն է, որ այդ քայլի միջոցով ամուսնական դավաճանության գնացողը վերադարձնում է իրեն պակասող կյանքի զգացողությունը, երկար տարիներ լինելով միապաղաղ կյանքից թմրած ու կարելի է ասել՝ մեռած վիճակում, սիրուհին կամ սիրեկանը դավաճանություն անողի կյանքում բերում են ուժեղ հույզեր, կյանքի նոր վիբրացիաներ, ապրելու ցանկություն, այդքան սպասված սեքսուալ բավարարում-այն ամենն ինչ պակասել է տանը, իր ամուսնական հարաբերություններում։

Այո, խաբված զգալը, գաղտնիքի բացահայտումը այրող ցավի կամ դաշույնի հարվածի պես է, և ժամանակ է պետք, որ այն մեղմանա ու ցավը թողնի։ Բայց նույն ցավի մեջ է հաճախ ապրել նա, ով տասնյակ տարիներ, դիմանալով այդ ցավին, մի օր վերջապես որոշում է կայացրել հատելու սահմանը ու ամեն ինչ կորցնելու գնով գտնելու ինքն իրեն, վերադարձնելու իր կորցրած կյանքը։ Դավաճանությունից դուրս գալու ամենաառաջին քայլը դավաճանողի կողմից ներողություն խնդրելն է, նույնիսկ եթե նա իրեն բացարձակ մեղավոր չի զգում, անգամ հակառակը, համարում է, որ այն, ինչ նա արել է, իր կյանքի ամենաճիշտ քայլն է եղել։ Ներողություն խնդրելը արագացնում է խաբված կողմի վերականգնումը և վստահության վերականգնման հույս բերում։ Դրանից հետո պետք է վերանայել հարաբերության նախկին բնույթը և խմբագրական ուղղումներ անել այնտեղ, որտեղ հարաբերությունը մեռած է եղել, այստեղ մեծ նշանակությւոն ունի սեռական կյանքում էրոտիզմի վերադարձը։ Սպասեք մի որոշ ժամանակ, և դեռ որևէ կտրուկ որոշում մի կայացրեք, թող էմոցիոնալ այս լարվածությունը անցնի, սթափ մտքով ավելի հեշտ դատողություն կանեք, ինչպես շարունակել ապրել: Այս վիճակից դուրս գալու, վիրավորանքը հաղթահարելու և վերստին վստահելու, սեռական կյանքում ներդաշնակություն բերելու գործում ձեզ կօգնի հմուտ բժիշկ-սեքսոոլոգը, ով նմանատիպ զույգերի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Եվ հիշեք, դավաճանությունից հետո չի կարող լինել վերադարձ նախկին հարաբերություններին, դրա փոխարեն զույգի կյանքում բոլորովին նոր, սովորաբար ավելի խորքային և ամուր կապ է հաստատվում, եթե իհարկե նրանք երկկողմանիորեն սիրում են իրար և պատրաստ են այդ ուղղությամբ աշխատանք տանել։

[/show_more][/toggle]

[mp_row]

[/mp_row]