Get In Touch

Wrasse climbing gourami amur pike Arctic char, steelhead sprat sea lamprey grunion. Walleye

Contacts
Location
523 Sylvan Ave, 5th Floor
Mountain View, CA 94041USA

Սեռական խանգարումներ, խնդիրներ

Սեռական խանգարումները կարող են ունենալ արտահայտման տարբեր աստիճաններ: Այն խանգարումները, որոնք էապես խոչընդոտում են սեռական ֆունկցիայի իրականացումը և կարիք ունեն բժշկական միջամտության, ընդունված է անվանել սեռական կամ հոգեսեռական դիսֆունկցիաներ: Կան նաև ոչ այնքան «լուրջ», սակայն անհանգստություն պատճառող և կյանքի որակի վրա բացասաբար ազդող, այսպես կոչված սեռական դժվարություններ և անհանգստություններ: Սեռական կյանքի շուրջ անհանգստացնող հարցերը վերաբերում են սեռական դրսևորումների նորմային, սեռականության տարիքային փոփոխություններին, այլընտրանքային սեռական ակտիվությանը, սեռական նախերգանքի և բուն սեռական ցիկլի տևողությանը, սեռական հարաբերության հաճախությանը և այլն: Սեռական դժվարությունների և անհանգստությունների մեծ մասը անհետանում է տեղեկատվության պակասի լրացման կամ ապատեղեկատվության շտկման միջոցով: Միայն որոշ դեպքերում, երբ դրանք կապված են խորը հուզական ապրումների և համոզմունքների հետ, կարող է պահանջվել բուժական միջամտություն:

Հոգեսեռական հիմնական դիսֆունկցիաներն են`
1. Սեռական ցանկության խանգարումներ
1.1. Սեռական ցանկության իջեցում
1.2. Սեռական զզվանք
1.3. Գերակտիվ սեռական ցանկություն

2. Սեռական գրգռանքի խանգարումներ
2.1. Կանանց սեռական գրգռման խանգարում
2.2. Էրեկտիլ դիսֆունկցիա

3. Հեշտանքի խանգարումներ
3.1. Կանանց անօրգազմիա
3.2. Ուշացած սերմնաժայթքում
3.3. Վաղաժամ սերմնաժայթքում

4. Սեռական ցավային խանգարումներ

5. Վագինիզմ և ներթափանցման խանգարումներ