Get In Touch

Wrasse climbing gourami amur pike Arctic char, steelhead sprat sea lamprey grunion. Walleye

Contacts
Location
523 Sylvan Ave, 5th Floor
Mountain View, CA 94041USA

Blog Details

Սերը որպես կախվածություն

Սերը կարող է կոկայինային կախվածության պես կպչուն լինել…

— Արդյոք, սերը հիվանդությո՞ւն է:

— Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:

Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում է սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:

Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը:

[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]

Սերոտոնինն ունի տրամադրությունը, ախորժակը եւ քունը կարգավորող ազդեցություն, լավացնում է հիշողությունը եւ սովորելու կարողությունները, սերոտոնինի քանակը գլխուղեղում բարձրացնող դեղերը բերում են տրամադրության բարձրացման եւ տագնապի իջեցման: Հիվանդագին սիրո ժամանակ սերոտոնինի ցածր քանակությամբ է պայմանավորվում դեպրեսիվ-տագնապային ապրումների` անքնության, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողության, ախորժակի կորուստի գերիշխումը անձի հոգեվիճակում: Սերը կարող է կոկաինային կախյալության պես կպչուն լինել: «Կպչուն-սեւեռուն» սերը ունի խորն արմատներ, որոնք հասնում են մինչեւ մանկության տարիներ: Երբ ծնողները ի վիճակի չեն բավարարել երեխայի հուզական պահանջները, երեխան մեծանալով` կյանքի ողջ ընթացքում շարունակում է հուզական ուշադրություն տենչալ: Նա հեշտությամբ գերվում եւ սեւեռվում է դժվար հասանելի եւ հուզականորեն անմատչելի զուգընկերների վրա, որովհետեւ վերջիններս անգիտակցաբար դիտարկվում եւ նմանակվում են այն ծնողին, որի սիրո պակասը իրենք միշտ զգացել են:

Եվ այսպես` ամփոփելով վերոշարադրյալը, կարելի է եզրահանգել, որ սերը հիվանդություն կարող է դիտարկվել այն դեպքում, երբ այն կրում է կպչուն-սեւեռուն հոգեկան խանգարման բնույթ: «Կպչուն-սեւեռուն» սիրո հակված են առավելապես կախյալության հակվածությամբ անձիք: Հիվանդագին սիրով ախտահարման մյուս ռիսկային գործոնը ծնողների հուզական վերաբերմունքն է երեխային, հուզական սառնությունը, անմատչելիությունը:

[/show_more]