[toggle title=»Անալ սեքս»]
Արդյոք նորմա՞լ է հարաբերություններ ունենալ հետույքից: Ես լսել եմ, որ դա որոշակի խնդիրներ կարող է առաջացնել: Ես ամեն անգամ ընկերոջս հետ վիճում եմ այդ հարցի շուրջ. ես դեմ եմ և միշտ մերժում եմ:
[show_more align=»right»]
Նորմա հասկացությունը սեքսոլոգիայում միանշանակ չէ: Եթե զուգընկերներից մեկը մերժում է մի բան, մյուսը պարտավոր է հարգել դա և ոչ մի դեպքում չստիպել նրան իր կամքին հակառակ դա անել: Նորման այն է, երբ ամեն ինչ երկկողմանի համաձայնությամբ է արվում: Բացասական հետևանքները կարող են կապված լինել թե՛ ֆիզիկական առողջության (հետանցքի և ուղիղ աղիքի վնասում), թե՛ հոգեսեռական առողջության հետ (հետագայում հեշտոցային օրգազմի դժվարություն, սեռական ցանկության կորուստ):
[/show_more][/toggle]
[toggle title=»Ավանդույթի զոհ»]
1.Ներեցեք, չէիք ասի, ի՞նչ կերպ է անդրադառնում օրգանիզմի վրա, երբ իրար սիրող, բայց դեռ չամուսնացած զույգը` ունենալով սեռական պահանջ մեկմեկու նկատմամբ, անընդհատ զսպում են իրենց` ելնելով մեր ազգային ավանդույթից:
[show_more align=»right»]
Ազգային ավանդույթից դրդված ինքնազսպումը շատ վատ է անդրադառնում երկուսի վրա էլ: Հետագայում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ կապված սեռական դրսևորումների հետ` սեռական գրգռման խանգարում, օրգազմի դժվարություն կնոջ մոտ, սեռական սառնություն, սեռական թուլություն:
Խորհուրդ կտամ կամ ազատ տրվել սեռական մերձեցմանը կամ ընդհանրապես որևէ ֆիզիկական կոնտակտ չունենալ մինչև ամուսնանալը:
[/show_more]
2.Ես 20 տարեկանեմ, ունեմ ընկեր, սեռական կյանքով չեմ ապրում` ելնելով մինչ ամուսնական հարաբերություններին հասարակության կողմից բացասական վերաբերմունքից: Միաժամանակ անընդհատ զգում եմ սեռական ցանկություն: Ասացեք խնդրեմ, կարող է արդյոք սեռական ցանկությունը և միաժամանակ սեռական կյանքի բացակայությունը բացասաբար ազդել կնոջ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:
[show_more align=»right»]
Խոսքն այստեղ վերաբերում է նախաամուսնական սեքսին: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մինչև ամուսնությունը սեռական կյանքով ապրող անձանց մոտ մի քանի անգամ բարձր է սեռավարկներով հիվանդացության, անցանկալի հղիության, փոքր կոնքի քրոնիկ բորբոքային հիվանդություն ձեռք բերելու, դեպրեսիվ-տագնապային խանգարումներ ունենալու տոկոսը: Պետք է գիտենալ, որ սեռական կյանքը բավականին մեծ պատասխանատվություն է իր մեջ ներառում, որովհետև այն կարող է ինչպես պաշտպանել և պահպանել մարդու առողջութունը, այնպես էլ կարող է ավերել և քայքայել այն: Թե սեքսով ապրելը, թե չապրելը ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ` թերություններ, որոնք բազմաթիվ են: Դժվարանում եմ ասել, թե որն է 20 տարեկանի համար առավել նախընտրելի տարբերակը` ապրել, թե չապրել սեռական կյանքով, որովհետև դա կախված է տվյալ անձնավորության հոգեսեքսուալ հասունության աստիճանից, նրա ով լինելուց:
[/show_more]
3.Բարև Ձեզ բժշկուհի: Ես 20 տարեկան եմ: Ինձ երկար ժամանակ մի խնդիր է անհանգստացնում, սակայն չեմ համարձակվում դրա մասին բարձրաձայնել կամ գնալ բժշկի: Ես ընկեր չեմ ունեցել 20 տարվա ընթացքում, միշտ խուսափել եմ տղաների հետ շփումից, քանի որ մեծացել եմ մի փոքր պահպանողական ընտանիքում: Այսինքն այս 20 տարիների ընթացքում ինձ ոչինչչի եղել: Ընկերուհիներս գտնում են, որ ես ինչ-որ խնդիր ունեմ, որ այդպես խուսափում եմ տղաներից (փոքր ժամանակ տրավմայի չեմ ենթարկվել, ինձ չեն նեղացրել): Սակայն շատ եմ ուզում, որ հայտնվի ինչ-որ տղա իմ կյանքում, քանի որ ունեմ ցանկություններ՝ սեռական, ինչպես նաև իմ կեզքին տղամարդ զգալու: Կարծում եմ դա նորմալ ք,որ ես առանց ընկեր ունենալու կամ որևիցէ տղայի ունեմ սեռական ցանկություններ և վառ ֆանտազիաներ: Խնդրում եմ պատասխանել նամակիս ու չանտեսել, գուցե՞ ես ունեմ մասնագետի կարիք և իմ այս խնդիրը հոգեբանական է: Կանխավ շնորհակալություն:
[show_more align=»right»]
Միանգամայն առողջ է ձեր տարիքում սեռական ցանկություններ և հարուստ սեքսուալ երևակայական աշխարհ ունենալը՝ անկախ նրանից, ձերկյանքում տղակա, թեոչ: Սակայն մի փոքր անհանգստացնող է այնհանգամանքը, որ դուք խուսափում եք տղաներից: Պահպանողական դաստիարակությունն այստեղ իհարկե մեծ դեր է խաղում և ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ դուք հեռու եք պահում ձեզ տղաներից։ Այսպիսի դաստիարակությունը նաև հետագա խնդիրների կարող է բերել, մասնավորապես՝ սեռական գրգռման և հաճույքի զգացողության հետ կապված: Սուբյեկտիվ հնարավոր է դրսևորվեն մեղքի և ամոթի զգացումներ, սեռական շփման ժամանակ կաշկանդվածության, իսկ ծանր դեպքերում՝զզվանքի զգացում: Արդյունքում հետևում է սեռական անբավարարվածությունը և անլիարժեքությանզ գացումը: Չի բացառվում, սակայն, որ ձեզ մոտ լինեն հորմոնալ բնույթի տեղաշարժեր, որի համար հետազոտությունների կարիք կա։
Ամեն դեպքում, կարծում եմ, կարելի է ևս մեկ տարի հանգիստ լինել, կարծում եմ շատ շուտով կհայտնվի այն տղամարդը, որի հանդեպ զգացմունք կառաջանա և ում հետ կապրեք սեռական կյանքով, հնարավոր է, որ բոլոր արգելակումները, եթե դրանք իրոք առկա են, ինքնստինքյան անցնեն, եթե ոչ, ապա հարկավոր է դիմել օգնության:
[/show_more]
4.Բարև հարգելի Նարինե: Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ պատրաստ եք ընթերցել մեր հարցերը և օգնել: 46 տարեկան տղամարդ եմ, ամուսնացած չեմ և կյանքում չեմ վայելել սեքս: Ես դրանում մեղադրում եմ մեր ժողովրդի մոտ ամրացած ատելությունը հաճույքի նկատմամբ, իրենց իսկական էությունից հրաժարվելու պատրաստակամությունը հանուն ինչոր «արժեքների»: Երկար կբողոքեի, բայց չեմ ուզում ձանձրացնել ձեզ: Կարճ ասած, «խելոք տղա» եմ եղել ամբողջ կյանքս համարյա և ամաչկոտությունն ու հարևանների կարծիքը հաշվի առնելը ինձ անկյուն են քշել սեքսի հարցում: Անսահման ցավ եմ ապրում ամեն անգամ փողոցում կլորիկ բարեմասնություններով աղջիկների տեսնելիս, որովհետև կարծես այդ «չի կարելի»-ն ամեն անգամ մտքումս արթնանում է, երբ մտածում եմ, որ արժե ծանոթանալ աղջկա հետ սեքսի համար: Կարծես դեմս է ելնում մեր «ազգային» նկարագիրը և մտածում եմ, որ չարժի փորձել: Կարծես զգում եմ, որ դա պրոբլեմներով հղի է: Բայց մյուս կողմից էլ, ներողություն, բնությունն իրենն է պահանջում: Անչափ երախտապարտ կլինեմ ձեր ցանկացած խորհրդի համար, ինչպես կարելի է հաշտեցնել բնությանն ու հասարակական բարքերին: Միգուցե իրականում արդեն Հայաստանում այդպիսի ողբալի վիճակ չէ այդ հարցում, միգուցե ես եմ ուռճացնում խնդիրը: Նախորոք շնորհակալություն պատասխանի համար:
[show_more align=»right»]
«Սեքսի համար աղջկա հետ ծանոթանալ»-ը կամ էլ «միայն սեքսի համար աղջկա հետ չի կարելի ծանոթանալ»-ը, մեծ հաշվով նույն բանն են, դրանք դրսից հնչող հրամայականներ են, որոնք հասարակական բարքերի և ավանդույթների միջոցով ներթափանցում են մեր արժեքային համակարգ և կարգավորում են մեր սեռական կյանքը: Այստեղ խնդիրը մի բևեռից մյուսին անցնելու մեջ է, այսքան տարի զուսպ լինելով սեռական կյանքից, որովհետև չէր կարելի, ընկնել մյուս ծայրահեղության մեջ, երբ շատ էլ լավ կարելի է՝ բնությունն է պահանջում: Պետք է իմանալ, որ ոչ մեկն է առողջությանը նպաստում, ոչ էլ մյուսը: Հարկավոր է գտնել մի երրորդ վիճակ, որն իր մեջ կընդգրկի այս երկու բևեռները: Կարելի է գտնել կին-ընկեր, ում հետ դուք ձեզ լավ եք զգում, ով հաճելի է ձեզ, ում նկատմամբ ձգողություն եք զգում: Երբ այդ ընկերությունը խորանա, սեռականը ինքնըստինքյան կհասունանա, դուք անգամ չեք էլ նկատի, թե դա ինչպես տեղի ունեցավ: Սեռական հակումը բանականացման կարիք ունի, այսինքն վայրի վիճակից դուրս բերելու, մշակելո ւանհրաժեշտություն կա, որով նա կդառնա ենթակա մարդկային ոգուն, միայն այդ դեպքում նա չի վնասի ոչ ձեզ, ոչ էլ դիմացինին: Սեռական հակումը, այլ հակումների պես տարերային բնույթ ունի և կարող է աղետներ բերել: Գուցե և այդ պատճառով հասարակության մեջ սեռականի նկատմամբ նմանատիպ բարքեր են հաստատվել, որն ունի իր դրական կողմը, սակայն դրանց ստրկաբար ենթարկվելը ձեր անձի առանձնահատկություններով է պայմանավորված, այստեղ հասարակությունը մեղավոր չէ, դուք ինքներդ առանց բանական քննության ենթարկելու ստրակաբար հետևել եք այդ բարքերին և դարձել մենակյաց կյանքի կրող։
[/show_more]
5.Բարև Ձեզ: Կես տարուց ավել ընկերություն եմ անում մի աղջկա հետ ու այդ ընթացքում ոչ մի անգամ սեռական հարաբերություն չեմ ունեցել: Իսկ իմ առաջարկին պատասխանեց, որ ինքը չի կարող ու ստիպված որոշեցինք, որ ես ուրիշ տեղ կբավարարեմ իմ սեռական պահանջները: Ըստ Ձեզ, դա ինչքանո՞վ է խելացի որոշում, և արդյո՞ք դա ինձ ավելի շուտ չի վնասի, քան կօգնի:
[show_more align=»right»]
Պիտի ասեմ, որ նման որոշմանը ես մեղմ ասած դեմ եմ: Սեռական կյանքը և սիրո զգացմունքը փոխլրացնում և փոխպայմանավորում են միմյանց, արհեստականորեն տարանջատել այդ երկուսն իրարից, այսինքն՝ սեքսը մեկի հետ, զգացմունքը՝ մյուսի, համարում եմ խիստ վտանգավոր սեռական առողջության և հոգեսեռական զարգացման համար: Խելացի որոշում չեմ համարում նման որոշումը և գտնում, որ այն ավելի շուտ կհեռացնի ձեզ իրարից, քան կմոտեցնի:
[/show_more]
6.Մենք նշանված ենք, լսել ենք, որ նախքան ամուսնությունը հարաբերությունը համարվում է մեղք: Կարո՞ղ եք մեզ ճիշտ ուղղորդել: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:
[show_more align=»right»]
Կարծում եմ այս հարցն ուղղված է քահանային, այլ ոչ բժշկին։ Ամեն դեպքում ասեմ, որ այո, կրոնական տեսակետից նախաամուսնական սեռական կյանքը մեղք է համարվում: Ընդհանրապես պետք է ասել, որ կրոնի ազդեցությունը շատ մեծ է մեր հասարակական գիտակցության վրա, դրան գումարվում է նաև մեր ազգային բարքային նորմը՝ կուսության ավանդույթը և ստանում ենք այնպիսի պատկեր, որ սեքսուալության ցանկացած դրսևորում նախքան ամուսնությունը խեղդվում և գլխատվում է՝ արտաքին հրամայականներից ելնելով։ Եթե սեռական հարաբերությանը նայենք նշված բոլոր վերին կարգավորիչ ատյաններից անկախ, որպես ինքնին գոյություն ունեցող երևույթ երկու սիրեցյալ անձնավորությունների միջև, ապա որևէ սխալ բան չկա դրանում, քանի որ սիրած մարդկանց միջև բնականոն ձևով զարգանում է սեռական կիրք, որը բավարարում է պահանջում: Սակայն այդպիսի հայացք նետել սեռականությանը կարող է միայն բավականին հասուն գիտակցություն ունեցող մարդը, դրա համար էլ թե կրոնի, թե ավանդույթի դերը դրական կողմեր ունեն, քանի որ պաշտպանում են երիտասարդ մարդուն բազում խնդիրներից։
[/show_more]
7.Ընկերս արտերկրում է բնակվում: Արդեն 2 տարուց ավել է ինչ ընկերություն ենք անում, երկուսս էլ կույս ենք, և երբ նա գա Հայաստան, կարծում եմ,որ կցանկանա մերձենալ… ինձ շատ է սիրում և եթե մերժեմ չի համառի, սակայն իմանալով նրա հավատարմությունը դեպի ինձ, որը շատ հազվագյուտ երևույթ է այժմ, չեմ ցանկանում մերժել, այնդեպքումերբինքսէլցանկանումեմնրան: Խնդրում եմ խորհուրդ տվեք, արդյո՞ք սխալ կվարվեմ ընտանիքիս նկատմամբ, եթե տրվեմ ապագա ամուսնուս:
[show_more align=»right»]
Կարծում եմ, որ ձեր սեռական կյանքի որոշումները անձամբ ձեզ են վերաբերում, հատկապես եթե լրացել է ձեր կյանքի 21 տարին։ Սեռականը կյանքի այն ոլորտն է, որտեղ ծնողները դեր են խաղում մինչև այն պահը, երբ դուք դեռ երեխա եք, Հայաստանում դուք այլևս երեխա չեք համարվում, երբ լրացել է ձեր 18 տարին: Մեղքի զգացումը, որից վախենում եք շատ լուրջ սեռական խնդիրների առաջացման պատճառ կդառնա: Եթե վստահ չեք ձեր ուժին, որ ինքնուրույն քայլեր կարող եք անել և պատասխանատվություն կրել, ապա ավելի լավ է հեռու մնալ նախատեսվող սեռական կապից և սպասել ամուսնությանը: Կարծում եմ, որ կարելի է մասնագետի օգնությամբ ազատվել այդ մեղքի զգացումից և ձեր ապագա ամուսնուն դիմավորել սեռական բարդույթներից ազատ ու անկաշկանդ: Հատկապես, որ ձեր ապագա ամուսինը հայաստանցի չէ, նա կարծում եմ չի կրում իր վրա սեռական բարքերի այն ճնշող ազդեցությունը, ինչպիսին առկա է հայաստանաբնակ երիտասարդների կյանքում:
[/show_more][/toggle]
[toggle title=»Գայթակղել տղամարդուն»]
1.Իսկ անգամ հայացքով մի՞թե հնարավոր է, որ տղամարդը գայթակղվի:
[show_more align=»right»]
Տղամարդիկ տարբեր են։ Իհարկե կան տղամարդուն գայթակղելու որոշակի վարքային հնարքներ, որոնց տիրապետում են հիմնականում հիստերիկ խառնվածքի կանայք՝ փորձելով ուշադրություն գրավել և գերել տղամարդուն նրա մեջ սեռական կրքի բորբոքմամբ: Էրոտիկ-սեքսուալ բնույթի հայացքը այդ հնարքներից մեկն է: Հարկավոր է գիտակցել այդ հայացքի ողջ պատասխանատվությունը, քանի որ այն սեռական ցանկություն է առաջացնում տղամարդու մեջ և նրան դնում ծանր կացության մեջ: Սակայն կան ազնվաբարո տղամարդիկ, ում համար նմանատիպ հայացքները նույնիսկ զզվանք կարող են առաջացնել, քանզի արժանապատվությունն այս տեսակ տղամարդկանց համար ավելի բարձր արժեք է, քան սեռական հաճույքը։ Այս տեսակի տղամարդկանց համար կա մի այլ տեսակի հայացք, որը շատ ավելի հզոր ազդեցություն ունի: Սա ավելի շուտ երկկողմանի հայացքների հանդիպում է: Դա երկու մարդու հանդիպումն է, որից ծնվում են գրեթե բոլոր սիրային պատմությունները: Այստեղ չկա արհեստականություն և շահադիտական միտում, այստեղ ամեն ինչ բնական է, ինքնաբուխ և ազնիվ:
[/show_more]
2.Ինչպե՞ս անել, որպեսզի տղան սիրի աղջկան և խելագարվի նրա համար:
[show_more align=»right»]
Իսկ ինչո՞ւ է պետք նման բան անել: Կարծում եմ դա այդքան էլ առողջ միտք չէ, գիտակցաբար անել այնպես, որ տղան խելագարվի քո համար: Սիրահարվածության զգացումը առաջանում է առանց որևէ ճիգ գործադրելու, սակայն անհետանում է նույնքան հեշտորեն, առանց առանձնակի ջանքեր գործադրելու։ Միայն թե շատ հաճախ զուգընկերներից մեկի մոտ դա ավելի արագ է կատարվում, և այնպես է ստացվում, որ այն մյուսը, ով դեռ սիրահարված է, մնում է լքվածի դերում ու սկսվում են սերը հետ բերելու նրա տառապանքները։ Այսպես չի կարելի լուրջ հարաբերություն ստեղծել, սա ավելի շատ բնորոշ է մանկա-պատանեկան շրջանի խաղերի։ Հասուն մարդկանց մոտ սիրահարվածությանը հետևում է հարաբերման հաջորդ փուլը, որը կարելի է ընկերական սիրո փուլ անվանել։ Այս փուլը ամենօրյա ստեղծագործական աշխատանք է պահանջում զույգից և մտքի դերը այստեղ շատ մեծ է, դա միայն էմոցիոնալ կապվածություն և կախվածություն չէ: Սիրվելու համար հարկավոր է սիրել, եթե ուզում եք խելագարի պես սիրեն ձեզ, դուք ինքներդ պետք է խելագարի պես սիրեք, միայն թե դա գլուխ ունեցող խելագար է, այսինքն միշտ առկա է օբյեկտիվ մտքի ստեղծագործ ներկայությունը։ Անգլուխ սերը նման է տարերային բնազդային սեռական մղման, որը մարդուն տանում է դեպի կործանում:
[/show_more][/toggle]
[toggle title=»Զզվանք համբույրից»]
Սիրելի բժիշկ, ես ամուսնացած եմ 10 տարի: Մինչ ամուսնությունը ամուսինս համբուրվում էր ինձ հետ: Ամուսնանլուց հետո նա շատ հազվադեպ է համբուրվում: Ասում է, թե չի սիրում համբուրվել: Ես խոսել եմ նրա հետ , որ գուցե պատճառն այն է, որ նրա հետ օրալ սեքսվ եմ զբաղվում (նա դա շատ է սիրում): Բայց նա սփոփում է ինձ՝ ասելով, որ այդպիսի բան չկա: Խնդրում եմ օգնեք: Իսկ ընդհանուր մեր հարաբերությունները շատ լավ են ու ներդաշնակ: Ձեր խորհուրդը շատ կարևոր է ինձ համար: Շատ շնորհակալություն:
[show_more align=»right»]
Ներկայացված խնդիրն էլի է հանդիպում սեքսոլոգիական պրակտիկայում, այն միայն ձեր մոտ չի հայտնվել։ Ինչպես և ձեր ամուսինն է նշում, պատճառն այստեղ օրալ կոնտակտի պատճառով առաջացած զզվանքի զգացումը չէ։ Իհարկե չի բացառվում, որ որոշ դեպքերում կարող է զզվանք առաջանալ հենց այս պատճառով, միայն թե տղամարդը չի գիտակցում, որ դա հենց այդպես է: Իրականում համբույրը սեռական մերձեցման ամենակարևոր մասն է, դրանից է սկսվում ամեն ինչ: Այս առումով կարելի է ասել, որ համբույրն արդեն իսկ սեռական հարաբերություն է, այն ունի իր մեջ այդ հարաբերման ողջ խորհուրդը: Մարդիկ ովքեր չեն համբուրվում, չեն ուզում սեռական հարաբերություն ունենալ կամ տվյալ զուգընկերոջ/ուհու հետ, կամ էլ ընդհանրապես որևէ մեկի հետ։ Գուցե՞ նրանք վախենում են դրանից: Գուցե՞ ինչ-որ ցավալի ապրումներ են արթնանում դրանից և նա խուսափում է դրանից: Դժվարանում եմ ասել կոնկրետ պատճառը որն է ձեր դեպքում, քանի որ բազում մանրամասների կարիք կա: Հնարավոր է լինեն այլ ավելի պարզ պատճառներ, օրինակ չգիտեն թե ինչպես համբուրվեն, դուր չի գալիս շնչառության հոտը, բերանի համը, սրանք շատ հեշտ լուծվող խնդիրներ են: Իսկ ավելի խորքային պատճառների վերացման համար կարծում եմ մասնագետի միջամտության կարիք կա:
[/show_more][/toggle]
[toggle title=»Ինտիմ մազածածկույթ»]
Բարև Ձեզ բժշկուհի Նարինե, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք սեռական շուրթերի վրայի մազերը պետք է հեռացնել:
[show_more align=»right»]
Ոչ, սեռական շուրթերին աճող մազերը, ինչպես նաև ցայլքի մազերը հեռացնել խորհուրդ չի տրվում , քանի որ այդ մազերը ունեն մի քանի շատ կարևոր ֆունկցիա: Նախ և առաջ այդ մազերը համարվում են երկրորդային սեռային նշան, այսինքն դրանց առկայությունը նշան է այն բանի, որ ձեր առջև կանգնած է սեռահասուն էակ: Առանց այդ նշանի առկայության մեր ընկալումն առաջին հայացքից մեզ հուշում է, որ մեր առջև դեռ երեխա է, ում հետ սեռական կյանքն արգելված է, ինչը հանգեցնում է սեռական գրգռվածության և հետաքրքրության կորստին: Երկրորդ, այդ մազերը ունեն սեռական հոտերն իրենց վրա պահելու նշանակություն: Իսկ սեռական հոտերն այն կարևոր նշանակությունն ունեն, որ այդ հոտերի ազդեցությամբ գլխուղեղի մեջ ակտիվանում են սեռական գրգռման համար պատասխանատու կենտրոնները, ասել է, թե երբ այդ մազերն արմատախիլ են արված և հետևաբար՝ հոտերը չեզոքացված են, ապա զուգընկերոջ սեռական գրգռման անհրաժեշտ մի շատ կարևոր ազդակ շարքից դուրս է բերված: Ինտիմ մազածածկույթը հարկավոր է ոչ թե հեռացնել, այլ խնամել, կարճացնել և լվանալ:
[/show_more][/toggle]
[toggle title=»Ինքնազսպում»]
Բարև Ձեզ: Ես 26 տարեկան եմ,կցանկանայի իմանալ արդյո՞ք երկար ժամանակով ինքնազսպումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Այլընտրանքային ի՞նչ տարբերակներ կառաջարկեիք: Նշեմ, որ մինչ այժմ ունեցել եմ կանոնավոր սեռական հարաբերություններ մոտ 3 տարի(ամուսնինս արդեն 8 ամիս է մեկնել է):
[show_more align=»right»]
Գոյություն ունի ինքնազսպման ճիշտ տարբերակ, որի դեպքում սեռական ցանկությունը ոչ թե խեղդվում, այլ պարզապես հեռանում է, այդ դեպքում ոչ մի վտանգ չկա: Իսկ եթե ցանկություն կա, բայց այն խեղդում եք կամային մեծ լարում գործադրելով, ապա այն կարող է բերել լուրջ խնդիրների առաջացման: Ցանկությունը հեռավորության վրա պահելը արվում է այնպես, որ սեռական հետաքրքրություն հարուցող իրավիճակներից հնարավորինս խուսափում եք և շատ պատասխանատու եք ձեր վարքի, հագուստի նկատմամբ, որը լրացուցիչ սեռական լարում չի առաջացնում՝ ինքներդ ձեր վրա, կամ այլոց ուշադրությունը ձեր վրա հրահրելով: Այստեղ աշխատում է ոչ թե կամքը, այլ միտքը, որը արմատներից շեղում է անձի հետաքրքրությունը։
[/show_more][/toggle]
[toggle title=»Լայնացած հեշտոց»]
1.Բարև Ձեզ: Ինձ շատ է անհանգստացնում իմ վիճակը և շատ եմ ամաչում կիսվել ինչ-որ մեկի հետ: Ես 26 տարեկան եմ, երրորդ ծննդաբերությունից հետո , դա եղել է 23 տարեկանում, սեռական կյանքս վերածվել է քաոսի: Ծննդաբերությունից հետո հեշտոցը վերադառնում է իր նախկին վիճակին՝ կծկված և առանց արտադրության, այդ վիճակը բացակայում է արդեն երկու տարի: Եվ այդպես սեռական կյանքը հնարավոր չէ, քանի որ այնքան արտադրություն ունեմ, որ ոչինչ չեմ զգում: Նշեմ, որ 1.5 տարի է ինչ սպիրալ եմ դրել: Խնդրում եմ, եթե հնարավոր է, խորհուրդ տվեք:
[show_more align=»right»]
Հեշտոցի նախկին տեսքը ծննդաբերությունից հետո վերականգնվում է քառասուն օրվա ընթացքում, իսկ արտադրություն ընդհանրապես չի լինում: Եթե արդեն երկու տարի դուք ունեք այս խնդիրը, ուրեմն սա ախտաբանական լայնացում է և բացի այդ, կա բորբոքային խնդիր: Հեշտոցի պատերի լայնացումը այսօր բուժվում է վիրահատական ճանապարհով, ինչպես նաև հատուկ ֆիզիոթերապևտիկ մեթոդներով, իսկ արտադրությունը հարկավոր է ստուգել գինեկոլոգի մոտ և ստանալ համապատասպան բուժում:
[/show_more]
2.Բարև սիրելի բժշկուհի: Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ծննդաբերումից հետո իմ հեշտոցի պատերը թուլացել են և ամուիսնս ասում է, որ այլևս չի ստանում այն սեռական հաճույքը, որը զգում էր մինչև ծննդաբերելը: Ինչ կարող եմ անել, որպեսզի հեշտոցիս առաձգականությունը վերադառնա իր սկզբնական վիճակին:
[show_more align=»right»]
Հարգելի ընթերցող. հեշտոցի պատերի թուլությունը վերականգնելու համար գոյություն ունեն հեշտոցի մկանները պնդացնող հատուկ մարզանքներ, բացի այդ օգտակար են որոշ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, որոնց նշանակումը կարող է անել բժիշկ-սեքսոլոգը: Մյուս կողմից, կուզենայի նշել, որ շատ հաճախ հեշտոցի պատերի թուլության վրա կենտրոնացող տղամարդիկ հաճախ այդ պատրվակով աշխատում են խուսափել սեռական մերձեցումներից և զերծ մնալ սեռական կյանքից, դա նրանց մոտ սեռական ցանկության թուլության մասին է վկայում, որը սեքսոլոգիական խնդիր է և ենթակա է բժշկական միջամտության:
[/show_more]
3.Հարգելի բժիշկ, արդյո՞ք կարելի է ծննդաբերությունից հետո զբաղվել սեքսով: Ասում են, որ ծննդաբերությունից հետո հեշտոցը լայնանում է և երկար ժամանակ պետք է հարաբերություններ չունենալ,որպեսզի այն վերադառնա նույն ձևին: Եվս մեկ հարց՝ արդյո՞ք հղիության ժամանակ կարելի է ունենալ սեռական կյանք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
[show_more align=»right»]
Բարի օր: Նախ և առաջ հեշտոցի լայնանալու հետ կապված ասեմ, որ թյուր կարծիք է, թե ծննդաբերությունից հետո հեշտոցը մնում է լայնացած վիճակում: Այո, երբ երեխան ծնունդի պահին անցնում է հեշտոցով, հեշտոցի մկանային պատերը իրենց առաձգականության հաշվին ձգվում-լայնանում են, սակայն անմիջապես երեխայի ծնվելուց հետո դրանք վերադառնում են իրենց նախկին կարգավիճակին, այսինքն հեշտոցը ձեռք է բերում նույն չափերը, ինչպիսին ուներ նախքան ծննդաբերելը: Կենցաղային խոսակցությունների ժամանակ, երբ խոսում են հեշտոցի լայնացման մասին, ավելի շուտ խոսքը գնում է հեշտոցամուտքի մասին, հեշտոցամուտքն է, որի առաձգականությունը կարևոր է սեռական հաճույքի վերապրման համար: Ինչքան ավելի առաձգական է հեշտոցամուտքի մկանային հյուսվածքը, այնքան ավելի սերտ են առնանդամի հրումները և դրանով իսկ դրանք ավելի մեծ զգայունակություն են ապահովվում: Հեշտոցամուտքի լայնացում հետծննդաբերական շրջանում դիտվում է 5 և ավելի ծննդաբերություններից հետո, հեշտոցամուտքի ոչ մարզված մկաններ ունենալու դեպքում, հեշտոցամուտքի պատռվածքների և սպիական հյուսվածքի առաջացման դեպքում: Սրանից խուսափելու համար հարկավոր է մարզել հեշտոցամուտքի մկանը՝ կծկելով և թուլացնելով այն, ինչը հայտնի է Կեգելի վարժություն անունով: Մարզված մկանային հյուսվածք ունենալու դեպքում կարելի է ոչ միայն կանխարգելել հեշտոցամուտքի լայնացումը, այլ նաև ծննդաբերական պատռվածքների առաջացումը:
Ինչ վերաբերում է հղիության ժամանակ սեռական կյանքին, ապա հանգիստ կարելի է ունենալ սեռական հարաբերություններ ողջ հղիության ընթացքում, եթե իհարկե չկան հակացուցումներ հղիության ընթացքի հետ կապված՝ սպառնացող վիժում, առաջադիր պլացենտա:
[/show_more] [/toggle]
[toggle title=»Լիբիդոյի արթնացում»]
Հարգելի Նարինե, ճի՞շտ է արդյոք, որ գոյություն ունի սեքսուալ արթնացման տարիք: Այդ ո՞ր տարիքի մասին է խոսքը: Շնորհակալություն:
[show_more align=»right»]
Այո ճիշտ է, կա այդպիսի տարիք: Միայն թե սեքսուալ արթնացում ասելով տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում: Մի մասը հասկանում է բուն սեքսուալ հակումների արթնացումը, սեռական մերձեցման պահանջի առաջացումը, որը հասուն սեքսուալության նշաններից է, մյուս մասն էլ՝ արթնացում ասելով նկատի ունեն այնպիսի հետաքրքրության առաջացումը, որն ուղղված է հակառակ սեռի հանդեպ սիրային հետապնդումների, հասարակ մարդկային շփումների, զրույցների, առավելագույնը համբույրների և գրկախառնումների դրսևորմանը: Մասնագիտական լեզվով առաջին տիպի արթնացումը մենք անվանում եք սեքսուալ լիբիդոյի, իսկ երկրորդի արթնացումը՝ էրոտիկ լիբիդոյի արթնացում: Կանանց մոտ գերակշռում է էրոտիկ լիբիդոյի դրսևորումը, իսկ սեքսուալ լիբիդոն, այսինքն բուն սեռական մերձեցման հանդեպ հետաքրքրության դրսևորումը արթնանում է կանոնավոր սեռական կյանքի դեպքում տարիներ անց, նայած կին: Սեքսուալ լիբիդոյի արթնացումը կարելի է արագացնել և դանդաղեցնել բժշկական միջամտությամբ: Այնպես որ, եթե կնոջ մոտ առկա է ՛՛քնած՛՛ սեքսուալ լիբոդո, շատ դեպքերում հարկ չկա սպասել տարիներ, կարելի է մասնագետի օգնությամբ այն արթնացնել: Տղամարդիկ երբեմն այս երևույթից թերարժևորվում են, համարելով, որ դա իրենք պիտի անեն, դա իրենց գործն է, սակայն պետք է հաշվի առնել, որ սեքսուալ լիբիդոյի արթնացման խոչընդոտները երբեմն առողջական խնդիրներ են, որոնք կարող է լուծել միայն բժիշկ-սեքսոլոգը:
[/show_more] [/toggle]
[toggle title=»Խանդ»]
Նարինե, ես ունեմ խնդիր կապված խանդի հետ, ես ահավոր խանդոտ եմ: Եթե իմ նշանածը գալիս է ինձ տեսնելու և հետո գնում է, ես անմիջապես սկսում եմ մտածել, թե ուր գնաց և ում հետ է այս պահին: Եվ այս հարցերն ինձ ամեն օր հուզում են, ես ոչ մի կերպ չեմ կարողանում վստահել նրան: Խնդրում եմ օգնեք, ո՞նց անեմ որ վստահեմ գոնե մի քիչ: Ինքն էլ գիտի, որ չեմ վստահում, չնայած, որ հակառակն եմ ասում իրեն:
Նաև ևս մի հարց ունեմ Նարինե ջան. ինչպե՞ս անեմ, որ ես ավելի շատ հետաքրքրեմ, ձգողականությունը ավելի շատ լինի: Ճիշտ է, նա ուշադիր է իմ նկատմամբ, բայց այնպիսի տպավորություն է կարծես ես ավելի շատ եմ իր հետևից ընկնում, թե խանդելով և ամեն ինչ: Ես եմ միշտ իրեն հաղորդագրություն ուղարկում առաջինը, որից հետո ինքը զանգում է: Ես եմ միշտ առաջարկում իրեն, որ միասին ինչ-որ տեղ գնանք՝ լինի սրճարան կամ կինո, բայց նա մերժում է ու այստեղ չկա գումարի խնդիր ,այլ չկա ցանկություն: Չեմ իմանում ոնց վերաբերվեմ այս ամենին: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք իմ նամակին: Շնորհակալություն: Աննա
[show_more align=»right»]
Բարև Աննա: Խանդը խոսում է արտահայտված կասկածամտության, անինքնավստահության և ինքնաթերագնահատման մասին: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծում ստանան: Խանդի հակված են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց զուգընկերոջը դիտարկում են իբրև իրենց սեփականություն, մինչդեռ թե կինը, թե տղամարդը որևէ մեկի սեփականություն լինել չեն կարող, քանի որ թե կինը, թե տղամարդը մարդ են՝ իսկ դա նշանակում է ի ծնե ազատ են և ոչ թե ստրուկ: Խանդի հակված են նաև կախվածության մեջ ընկնող մարդիկ, ում թվում է, թե իրենց կախվածությունը սեր է, միչդեռ սա հիվանդագին երևույթ է, որից հարկավոր է ձերբազատվել, որպեսզի կարողանալ սիրել: Խանդը բերում է բարկության և կատաղության, որը կարող է ճակատագրական լինել, քանի որ կորցնելով ինքնատիրապետումը խանդոտ կինը կամ տղամարդը կարող են այնպիսի քայլեր անել, որոնք անդառնալի հետևանքների կբերեն: Նա ձեր նշանածն է, ուրեմն իր ազատ կամքով ընտրել է հենց ձեզ իբրև իր կյանքի կողակից, սա հերիք է, որպեսզի դուք որոշեք վստահել նրան և հանգիստ զբաղվեք ձեր գործով, առաջընթաց զարգացում ապրեք այդ գործի մեջ: Զարգացումը և աճը կտան ինքնավստահություն և անկախության զգացում, դուք կապավինեք ձեր սեփական ոտքերին՝ քայլելու համար, կհենվեք ինքներդ ձեր ողնաշարին և կհասկանաք ինչպես կարելի է կարեկցել և օգնել ձեր կողակցին, քանի որ քայլել սովորելիս կզգաք բոլոր այն ցավերը, որ ապրում են դեռ քայլել չիմացող երեխաները վայր ընկնելիս։ Հավատացնում եմ, որ այս ամենից հետո տղամարդու համար շատ ավելի ցանկալի կլինեք, քան թե հիմա ձեր այնպիսի վարքով, որը միայն վանում է տղամարդուն։
[/show_more][/toggle]
[toggle title=»Կիսատ թողած սեռական գրգռում»]
1.Բարև Ձեզ բժշկուհի Նարինե: Մի հարց ունեմ. արդյո՞ք ճիշտ է, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանաց մոտ սեռական ցանկությունը ձեռքով և ինչ-որ չափով կիսատ բավարարելը առողջական խնդիրներ է առաջացնում:
[show_more align=»right»]
Սեռական կիսագրգռված վիճակը առողջության վրա ազդում է նույն ձևով ինչպես սնունդի բացակայությունը՝ համեղ ուտեստների տեսքից և հոտից գրգռված ստամոքսի վրա: Եթե քաղցած ժամանակ դուք անցնեք համեղ ուտեստների կողքով, շատ ուզենաք փորձել, բայց չհամտեսեք այն, արտադրված ստամոքսահյութը կսկսի ազդել դատարկ ստամոքսի պատերի վրա: Բացի այդ մի քանի անգամ անպատասխան թողնելով ստամոքսի գրգռման ռեակցիան, ստամոքսահյութի արտադրությունը կանգ կառնի, քանի որ օրգանիզմը «ի զուր տեղը չի ծանրաբեռնում իրեն անիմաստ գործունեությամբ»: Նույնը սեռական առողջության ոլորտում է, եթե կիսատ եք թողնում ձեր գրգռումը պարբերաբար, մյուս անգամ այդ գրգռումը չի առաջանա ընդհանրապես և երբեմն միայն բժշկական միջամտություից հետո հնարավոր է լինում վերականգնել սեռական գրգռման նորմալ ռեակցիան: Բացի այդ կիսագրգռված վիճակը ինքնին կարող է վնասել սեռական ներքին օրգանները՝ բերելով դրանց արյան շրջանառության խանգարումների և տարբեր տիպի նյարդային և հորմոնալ շեղումների:
[/show_more]
2.Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ցանկություն ունենալուց և չհանգստանալուց հնարավո՞ր է գլխացավ ու գլխապտույտ լինի: Մինչ ցանկությունը ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Ընկերոջս հետ խիստ անձնական թեմաներից խոսելուց ինձ մոտ ցանկություն է առաջանում, որից հետո գլխացավ, երբեմն էլ գլխապտույտ:
[show_more align=»right»]
Սեռական ցանկության և գրգռման անբավարար թողնելը իրոք կարող է գլխացավերի և գլխապտույտի առաջացման պատճառ դառնալ: Երկարատև նյարդային լարվածությունը, որն ունի արտահայտված ուժգնություն, ինչպիսին դիտվում է սեռական ցանկության և գրգռման ժամանակ, բերում է արյան շրջանառության խաթարումների, որից էլ գլխուղեղում ստեղծվում է թթվածնային քաղցի և նյութափոխանակության արգասիքների կուտակում, այդ թվում ցավային մեդիատորների քանակության շատացում: Նմանատիպ ֆիզիոլոգիական տեղաշարժեր դիտվում են հատկապես այն ժամանակ, երբ սեռական ցանկության և գրգռման աստիճանն արտահայտված է: Թույլ գրգռումների և թեթև արտահայտված սեռական ցանկության դեպքում հնարավոր է խուսափել նմանատիպ տհաճ դրսևորումներից: Որպեսզի խուսափել այսօրինակ ապրումներից, խորհուրդ է տրվում կամ ընդհանրապես չսկսել գրգռման պրոցեսը կամ էլ սկսելու դեպքում հասցնել այն ավարտին:
[/show_more]
3.Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ձեզ մի հարց եմ ուզում ուղղել և շատ ուրախ կլինեմ, եթե պատասխանեք: Ես և ընկերս արդեն մոտ մեկ տարի է ընկերություն ենք անում, երկուսս էլ դեմ ենք մինչամուսնական սեռական հարաբերություններին, ոստի ոչ մի հարաբերություն չենք ունենում, բայց ընկերոջս մոտ հաճախակի ցանկություն է լինում սեքսով զբաղվելու: Երբեմն ունենում ենք կրքոտ համբույրներ, շոյանքներ, բայց հարաբերություն չենք ունենում: Համբյուրներից ու շոյանքներից հետո ես երևի թե օրգազմ եմ ունենում, իսկ նա ոչ: Խնդրում եք ասեք որքանով է վտանգավոր առողջության համար այդ ամենը, և ինչ հետևանքներ կարող է հետագայում լինել:
[show_more align=»right»]
Սեռական հարաբերություն ասելով պետք չէ հասկանալ միայն սեռական մերձեցման ամենամտերմիկ պահը, համբույրները և զգայական շոյանքները նույնպես սեռային հարաբերության տարատեսակներ են և ունեն իրենց ազդեցությունը օրգանիզմի վրա: Սեռական գրգռվածության և ցանկության բորբոքումը նմանօրինակ վարքի հետևանքով ի վիճակի է հասնելու իր առավելագույն կետին, որն ուղեկցվում է օրգազմի առաջացումով: Եթե գրգռման այդպիսի աճն ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ սահմանափակվում է իր աճի մեջ, ապա օրգանիզմը ինքն իրեն հուսախաբությունից պաշտպանելու համար արտադրում է այնպիսի նյութեր, որպեսզի մյուս անգամ գրգռման առաջացումը չուղեկցվի նմանօրինակ անցանկալի լարումով և դա կարող է կասեցնել սեռական լարվածություն պահելու և պահպանելու օրգանիզմի կարողությունը, հանգեցնելով լուրջ առողջական խնդիրների՝ օրինակ վաղաժամ սերմնաժայթքման: Ուստի խորհուրդ չի տրվում կանոնավոր կերպով կիսատ թողնված գրգռումներ ունենալ:
[/show_more][/toggle]
[toggle title=»Կնոջ սերմնաժայթքում»]
Հարգելի բժիշկ, նախկինում ընկերոջս հետ զբաղվում էի պետտինգով, հիմա միասին չենք, սակայն ցանկությունը դեռ կա, ուստի ձեռնաշարժությամբ եմ զբաղվում , և ծլիկային օրգազմ ստանալուց հետո մեծ քանակով հեղուկ է թափվում, որը չէր լինում զուգընկերոջս հետ զբաղվելու ժամանակ: Այդ հեղուկի քանակը ինձ շատ է անհանգստացնում. ուզում եմ իմանալ արդյո՞ք վնասակար է դա: Եվ ի՞նչն է դրա առաջացման պատճառը: Հնարավո՞ր է հետագայում իսկական հարաբերությունների ժամանակ այն կրկին առաջանա:
[show_more align=»right»]
Հնարավոր է, որ դուք խոսում եք սեքսոլոգիական մի դրսևորման մասին, որը հայտնի է կնոջ սերմնաժայթքում անունով: Այդ հեղուկը իրենից ներկայացնում է առաջնային մեզ, որը չֆիլտրված մեզ է և դուրս է ժայթքում երիակմներից օրգազմի պահին գիտությանը մինչ այսօր հայտ մեխանիզմներով: Եթե դա կնոջ սերմնաժայթքում է, անհանգստանալ պետք չէ, քանի որ այսօր համարվում է, որ դա նորմալ սեքսոլոգիական դրսևորում է:
[/show_more][/toggle]
[toggle title=»Հեռախոսային սեքս»]
1.Բարև Ձեզ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք բժշկուհի: Ես 18 տարեկան եմ, ունեմ ընկեր, նա ինձնից հեռու է ապրում: Ես նրա հետ ունենում եմ հեռախոսային սեքս (չգիտեմ ինչպես բասատրել), նկատի ունեմ, որ մենք հեռախոսով պատկերացնում ենք միմյանց սեքս անելուց և վերջում օրգազմի եմ հասնում: Հասկանում եմ ՝ պատճառը մեր միջև եղած հեռավորությունն է ( կարոտը), բայց մենք ամեն անգամ փորձում ենք խուսափել դրանից (անկախ մեզնից է ստացվում): Շատ եմ խնդրում, կասեք դա վնա՞ս է իմ առողջությանը, ի՞նչ կարող եմ անել:
[show_more align=»right»]
Հեռախոսային սեքսը սեռական կյանքի մի ձև է, որը որոշակի տարիքում և ժամանակավոր լինելու դեպքում կարող է ավելի շատ օգուտ բերել, քան վնաս, քանի որ ազատում է ավելորդ սեռական լարվածությունից, հոգեբանորեն մոտեցնում է զուգընկերներին, խորացնելով նրանց միջև հոգեհուզական ինտիմ կապը: Բայց խորհուրդ չեմ տա տարվել այդ զբաղմունքով, քանի որ սեռական գրգռման ռեֆլեքսները ամրապնդվելու հատկություն ունեն և հնարավոր է, որ հետագայում իրական սեռական հարաբերման ժամանակ խնդիրներ ծագեն երկուսիդ մոտ էլ, մարմինը սովորում է մի ձևով արձագանքելուն և նոր իրավիճակում «շփոթվում է» և արգելակվում: Խորհուրդ կտամ մինչև մեկ տարին լրանալը իրական սեռական հարաբերություններ հաստատել:
[/show_more]
Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ, ընկերուհիս՝ 22: Մենք իրար հանդեպ անսահման մեծ կիրք և ցանկություն ենք զգում, սակայն կան հանգամանքներ, որոնք խանգարում են մեզ ամուսնանալ և սեռական կյանքով միասին ապրել: Մենք մեր կիրքը փորձում ենք բավարարել վիրտուալ և հեռախոսով սեքսով զբաղվելու միջոցով, ինչից գրեթե լիարժեք գրգռվում ենք: Կցանկանայի իմանալ արդյո՞ք նման կերպ գրգռվել և չբավարարվելը վնասակար չէ, ե՞րբ մենք դա կարող ենք անել՝ օրը մի քանի անգամ, և արդյո՞ք ճիշտ է նման դեպքերում ինքնաբավարարվելը: Եվ կցանկանաի իմանալ արդյոք առողջությանը վնաս չէ այն, որ մենք ամեն օր գրգռվում ենք ու չենք բավարարվում, կամ ամեն օր ինքնաբավարարվելը: Խնդրում ենք օգնեք մեզ Ձեր մասնագիտական ու բժշկական խորհրդով:
[show_more align=»right»]
Վտանգավոր է կիսատ գրգռվելը, ինչքան հնարավոր է շուտ ամուսնացեք: Ինքանբավարարումը տարբերակ է, բայց այն լիարժեք չի կարող լինել:
[/show_more][/toggle]
[toggle title=»Հեռացված արգանդ»]
Կանացի օրգաններս հեռացրած են և կցանկանայի իմանալ արդյո՞ք ամուսինս հաճույք չի ստանում դրանից: Նախապես շնորհակալ եմ:
[show_more align=»right»]
Ներքին սեռական օրգանների հեռացումը բոլորովին չի ազդում տղամարդու սեռական զգացողությունների վրա, այդ վիրահությունը փոխում է կնոջ զգացողությունները և հաճախ պատահում է, որ կինն ավելի զգայուն է դառնում, քան մինչև վիրահատությունն էր։ Թեև քիչ չեն նաև այն դեպքերը, երբ կնոջ մոտ զարգանում է երկրորդային անօրգազմիա, որի պատճառը ավելի շուտ ներքին թերարժեքության զգացումն է, քան թե ֆիզիկական պատճառ: Կարծում եմ, որ ճիշտ կլինի ամուսնու հետ միմյանց սեռական զգացողությունների մասին զրուցելը և վիրահատության հետ կապված սթրեսի հաղթահարումը:
[/show_more][/toggle]
[toggle title=»Մեծ ամոթաշուրթեր»]
1.Բարև հարգելի Նարինե: Ես մի հարց ունեմ. Իմ սեռական օրագանների արտաքինը ինձ անհանգստացնում և մտահոգում է: Մեծ ամոթաշուրթերիս բացվածքը մեծ է և ներքինը ամբողջովին տեսանելի է…Գուցե չեմ կարողանում հստակ նկարագրել, բայց հուսով եմ մոտավոր պատկերացում կկազմեք: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ այն հակակրանք կառաջացնի զուգնըկերոջ մոտ և որքանո՞վ հաճելի կամ վանող կլինի:
[show_more align=»right»]
Կանանց սեռական շրթերի կառուցվածքը անհատական առանձնահատկություններ ունի, բոլորի մոտ այն տարբեր է: Մեծ ամոթաշրթերը կարող են ծածկել հեշտոցամուտքը, կարող են և չծածկել: Հաճելի տեսք կամ համակրելի տեսք չկա, ձեր ընկալումը խիստ սուբյեկտիվ է: Այդ դուք եք ձեր սեռական օրգաններն ընկալում իբրև տգեղ կամ գեղեցիկ, համակրելի կամ հակակրելի, զզվելի կամ հաճելի: Ձեզ է թվում, որ սեռական օրգանները դուր չեն գա տղամարդուն, մինչդեռ այդպես մտածելու որևէ օբյեկտիվ հիմք չկա: Ձեր ընկալումից է մեծապես կախված զուգընկերոջդ ընկալումը, ինչպես մատուցես քեզ, այնպես էլ կընդունեն: Հարկավոր է, որ դուք վերանայես ձեր ընկալման հիմքերը, փոխեք վերաբերմունքդ ձեր սեռական օրգանների արտաքինի հանդեպ: Դա բարդույթի պես մի բան է, որը կարող է լուրջ սեքսոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, քանի որ բերում է կանացի ինքնագնագահատականի անկման։ Այդ բարդույթը միանշանակ ենթակա է բուժման:
[/show_more]
2.Ես 16 տարեկան եմ, չգիտակցելով, թե ինչ եմ անում. երբեմն ձեռնաշարժությամբ եմ զբաղվել և մոտս սեռական շրթների մեծացում է դիտվում: Դա որևէ կապ ու՞նի ձեռնաշարժության հետ, ու ինչպես կարելի նորմալ չափի վերադարձնել:
[show_more align=»right»]
Ձեռնաշարժությունը սեռական շուրթերի չափերի մեծացման չի բերում: Սեռական շուրթերի չափերը պայմանավորված են հորմոնների և հատկապես արական հորմոնի՝ տեստոստերոնի քանակով: Սեռական շուրթերի տեսքը բարդույթավորում է շատ աղջիկների, ովքեր համարում են, որ էսթետիկորեն ավելի գեղեցիկ են ընկալվում փոքր և աննկատ շուրթերը: Սակայն ինչու բարդույթավորվել, եթե սեռական շուրթերի չափը ձեր սեքսուալության չափի նշանն է? Այսինքն, երկրորդային սեռային նշանները անուղղակիորեն խոսում են տվյալ օրգանիզմի սեռական կոնստիտուցիայի մասին, ձեր դեպքում դա ուժեղ կոնստիտուցիայի նշան է: Հարկավոր է, ոչ թե ամաչել որ չես համապատասխանում վիճակագրական միջինին ու դիմել վիրահատական միջոցների՝ մեծամասնությանը նմանվելու համար, այլ փորձել գտնել ձեր անհատական կերպարը և հպարտ լինել ձեր անհատական առանձնահատկությունների համար: Ասեմ, որ փոքր սեռական շուրթերը սեռազգայուն գոտի են համարվում և այն աղջիկները, ովքեր վիրահատվում են այս կապակցությամբ, զրկում են իրենց սեռազգայունությունից: Ձեր անհանգստությունը ձեռնաշարժության հետ կապված այլ հիմքեր ունի, այն պայմանավորված է ոչ զույգային հարաբերության մեջ ձեր սեռական մղումների բավարարմամբ, որը հակասում է մարդու սեքսուալության էությանը:
[/show_more][/toggle]
[toggle title=»Մեղքի զգացում»]
Ես 21 տարեկան եմ: Սեռական կյանքով ապրում եմ 18 տարեկանից: Մտավախություն ունեմ, որ այս հանգամանքը հետագայում կարող է չհղիանալու պատճառ դառնալ: Ի՞նչ կասեք:
[show_more align=»right»]
Այդ վախը խոսում է սեռական կյանքի հանդեպ ունեցած մեղքի զգացումի մասին, որը կարող է ազդել նյարդային համակարգի վրա, հանգեցնել հորմոնալ տեղաշարժերի և անպտղության: Մեղքի զգացումով ուղեկցվող սեռական կյանքը սեքսոլոգիական խնդիր է և ենթակա է բուժման:
[/show_more][/toggle]
[toggle title=»Միզելու ցանկություն»]
Բժշկուհի ես 19 օր է արդեն ինչ ամուսնացել եմ ու սեռական ակտի ժամանակ ինձ թվում է, թե միզելու ցանկություն ունեմ,թվում է թե միզապարկս կպայթի: Սակայն հարաբերության ավարտից հետո դրանք անցնում են, բացի միզելու ցանկությունից ուրիշ ոչ մի բան չեմ զգում, հաճույք չեմ ստանում: Նաև երկար ժամանակ ինքնաբավարարմամբ եմ զբաղվել: Կարո՞ղ է դա նույնպես կապ ունի , որ հաճույք չեմ ստանում: Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Կանխավ շնորհակալ եմ:
[show_more align=»right»]
Հարգելի հարցադրող, այդ զգացողությունը, որ ունենում եք կապված է այն հանգամանքի հետ, որ առնանդամը սեղմում է միզապարկը։ Սովորաբար, երբ կինը լավ գրգռված է լինում, այդ զգացողությունը նրան հաճելի է, անգամ շարունակական հրումների դեպքում կարող է վեր ածվել հեշտոցային օրգազմի: Այսինքն այդ զգացողության բնորոշ հատկանիշն այն է, որ այն փոփոխություն է ապրում, սկզբում նման է միզելու ցանկությանը, հետո ինչ-որ բութ ծակոցի պես է, իսկ ավելի ուշ ինչ-որ ներքին հաճելի զգացողություն է դառնում, որը գնալով ուժեղանում է և հասնում այնպիսի ուժգին մակարդակի, որն էլ հարուցում է հեշտոցային օրգազմի կծկումներ: Երբ զգում եք միզելու ցանկությունը, նշանակում է շատ ճիշտ հատվածի վրա է գրգռումը: Այդ հատվածը G-գոտի կոչվածն է՝ հեշտոցի առաջային պատի այն մասը, որը գտնվում է միզուկի հարևանությամբ, ահա թե ինչու միզելու ցանկություն է առաջանում: Կանայք սովորաբար այդ զգացողությունից վախենում են, մտածելով չլինի թե հանկարծ միզեն այդ պահին կամ էլ տհաճություն են ապրում, քանի որ ստիպված են կենտրոնանալ միզապարկի գործունեությունը կառավարելու վրա, փոխանակ հաճույք ապրեն: Թե մեկ, թե մյուս տիպի հուզական վերապրումները իրականությունից շատ հեռու են, հարկավոր է այդ պահին բաց լինել այդ զգացողության առաջ և չվախենալ դրանից։
[/show_more][/toggle]
[toggle title=»Պետտինգ»]
1.Հարգելի բժիշկ, ներկայացնեմ իրավիճակը, ապա հղեմ հարցս: Ես 20 տարեկան եմ: Ունեմ զուգընկեր: Մենք հասակակից ենք:Մեր ընկերության ընթացքում շատ շուտ կապվածություն ստեղծվեց: Դեռևս առաջին-երկրորդ ամսին ծանոթություն ընտանիքի հետ..ամուր կապ, գրեթե ամեն օր հանդիպում ենք, աննկարագրելի հարազատություն ենք զգում ու իհարկե սեր: 4րդ ամիսն է այժմ: Էս ամենը, անշուշտ, հիանալի է, բայց դժվարանում է իրարից հեռու մնալը…այդքան հոգևոր մոտիկությունը կարծես ավտոմատ կերպով բերում է մարմնական սերտությանը..ու անգամ մեկ անգամ փորձեցինք հարաբերություն ունենալ..բայց ես չկարողացա այդ քայլին գնալ` ընտանիքիս առջև մեղավորություն չունենալու համար: Դրանից հետո որոշեցինք,որ չի լինի էդպիսի փորձ, որ համբույրից այն կողմ չեն զարգանա գործողությունները…մինչ ամուսնությունը…բայց շատ դժվար է..երբ մեկի հետ կիսում ես օրդ, դասերդ, շոպպինգդ, ամեն ինչ…կարծես ամուսիններ լինենք, պարզապես միասին չենք ապրում…ու շաաատ փորձերից հետո այլևս մարմնական սերտացում չունենալու էլի էտ ձգողությունը կա…պետտինգով ենք զբաղվում. ձեռքի շարժումներով ինձ հաջողվում է զուգընկերոջս օրգազմի հասցնել, բայց ես դեռևս չեմ զգացել…բայց դա ինձ չի հուզում, ես ինձ էդպես էլ լավ եմ զգում…կցանկանայի հարցնել, հարգելի բժշկուհի, արդյոք այս ամենը ինչպես կանդրադառնա մեզ վրա…կխնդրեի այն մեկնաբանել նաև հոգեբանական տեսանկյունից…արդյոք դա կարող է ժամանակի ընթացքում բերել հիասթափման….առողջության տեսանկյունից ինչ հետևանքներ կունենա…մենք մեկ,մեկուկես տարի անց պատրաստվում ենք ամուսնանալ, արդյոք արժե դադարեցնել այս տեսակի հարաբերությունները: Շնորհակալ եմ: Հարգանքներս:
[show_more align=»right»]
Նկարագրած իրավիճակը, երբ անձնավորությունն առաջնորդվում է հասարակական բարոյական հրամայականներով ի դեմս իր սեփական ցանկությունների՝ կարող է վտանգավոր լինել առողջության համար՝ թե ձեր, թե տղամարդու դեպքում։ Հատկապես այսպիսի երիտասարդ տարիքում մեծ ռիսկ է սեռական կյանք մուտք գործել նախապես ճնշելով սեռականության ազատ դրսևորումները, քանի որ այս տարիքում ձեռք բերված սովորությունները ամրագրվում են հետագա ողջ կյանքի համար։ Դուք ռիսկի եք դիմում ձեռք բերելու սեռական խանգարումներ, չի կարելի բորբոքել սեռական կիրքը ու այնուհետև խեղդել այն: Կամ ընդհանրապես հրաժարվեք սեռական բնույթի ցանկացած շոյանքից, այդ թվում համբույրից, կամ սկսելու դեպքում գնացեք մինչև վերջ: Իհարկե այս տարիքում սեռական կիրքը շատ դժվար է զսպել, բայց հակառակ դեպքում կիրքը կարող է այրել ձեր հարաբերությունը և դուք կկորցնեք ձեր սիրեցյալին, հույսերը, սպասումները, ժամանակը, երիտասարդությունը։ Հասկանալի է, որ խոհեմության և ողջամտության քարոզները այս տարիքում տեղին չեն, քանի որ դուք համարյա հասուն տարիքի եզրագծին եք և ինքներդ եք մասամբ գիտակցում ինչ եք անում, ուրեմն հաշվի առեք, որ ձեր յուրաքանչյուր քայլի պատասխանատուն դուք եք, փորձեք ավելի խորքային գիտակցել ինչ է կատարվում, ավելի շատ մտածել, քան իմպուլսիվ մղումներով առաջնորդվել։ Մի նույնացրեք ձեզ ձեր սեռական կրքին։ Անձի ինքնահաստատման ձգտումն այս տարիքում փորձում է օգտագործել սեռականն իբրև հուսալի հիմք, մի թույլ տվեք այդ բանը, քանի որ ինքնահաստատումն այդպես չի գալիս։ Հոգևոր մոտիկությունը մի շփոթեք սիրահարվածությամբ հարբեցողության հետ։ Վիճակագրության բոլոր տվյալները ցույց են տալիս, որ այս տարիքում ունեցած սեռական կյանքի հետևանքները դառնահամ են՝ ի հակառակ սեռական կրքի քաղցր խոստումների ու գայթակղությունների։
[/show_more]
2.Բարև Ձեզ: Ես 18 տարեկան եմ,ունեմ ընկեր,ում հետ բավական մոտ եմ,,մենք սեքսով չենք զբաղվել,որոշել ենք ամուսնանալուց հետո,սակայն մենք բավական ազատ ենք իրար հետ,,նունիսկ գիշեր ենք անցկացրել,,բավարարվելով միայն իրար համբուրելով;Մի խոսքով, հարցը նրանում է, որ այդ փաստն, ինչպես նաև այն, որ նա ինձ ներքնազգեստով է տեսել, ինձ անընդհատ տանջում է։ Հասկանում եք, նա չի փոխվել,ավելի ամուր են մեր հարաբերություններն այդ օրվանից ի վեր, բայց ես ամաչում եմ դրանից, քանի որ ոչ ոք չգիտի այդ մասին, ես ամաչում եմ ծնողներիս աչքերի մեջ նայել:
[show_more align=»right»]
Ամոթի և մեղքի զգացումն այստեղ գալիս է այն հանգամանքից, որ ծնողները լիովին վստահել են ձեզ, իսկ դուք ոտնատակ եք արել այդ վստահությունը։ Մյուս կողմից կա այն պատկերացումը, թե մերկությունը տղային (որը դեռ ամուսինը չէ) ցույց տալը ահավոր ցածր և սխալ քայլ է, որով աղջիկը ոտնահարում է իր պատիվը և անարգում ծնողներին: Եթե ձեզ այլ կերպ դաստիարակած լինեին, դուք հնարավոր է էլի ամոթ ապրեիք, բայց այդ ամոթի մեջ լիքը ուրախություն կլիներ, ձեր սիրելի անձնավորության առաջ այդ աստիճան բաց լինելու գիտակցումից: Իսկ ձեր դեպքում ամոթի զգացումը շաղախված է մեղքի զգացումով, դրա համար էլ այն այդքան տանջալից է դարձել։ Ամոթի զգացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել կին-տղամարդ հարաբերության մեջ բարոյականության վերաբերյալ ունեցած պատկերացումները, իսկ մեղքի զգացումից ազատումը տվյալ դեպքում ծնողներից անկախանալու և ինքնուրույնություն հաստատելու մեջ է, որի դեպքում դուք կսկսեք առաջնորդվել ձեր իսկ պատասխանատվությամբ, ձեր իսկ ստեղծած օրենքներով, որոնք հանգիստ կարող եք խախտել, երբ ուզում եք, սակայն այս վիճակին հասնելը որոշակի գիտակցական հասունություն է պահանջում, ինչը ձեր տարիքում այդքան էլ իրական չէ, քանի որ մինչև 21 տարեկանը ըստ էության երեխա է:
[/show_more]
3.Բարև Ձեզ հարգելի բժշկուհի: Ես 23 տարեկան եմ և նշանված եմ: Մեր հանդիպումների ժամանակ զարմանալի չէ, որ լինում են համբույրներ, գրկախառնություններ և դրանց արդյունքում մեզ մոտ առաջանում է բուռն կիրք և կարելի է ասել մենք հագուստով զբաղվում ենք սիրով: Եղել են դեպքեր, երբ ես ունեցել եմ բավարարվածության զգացում, կարծում եմ նրա մոտ նույնպես եղել են նման դեպքեր: Ցանկանում եմ իմանալ, թե ինչքանո՞վ է վտանգավոր մեր նման պահվածքը: Արդյո՞ք ամուսնությունից հետո մեզ մոտ խնդիրներ չեն լինի, քանի որ կարծում եմ, որ հագուստով հնարավոր չէ հասնել լիակատար բավարարման: Նախապես շնորհակալություն:
[show_more align=»right»]
Այն ինչ նկարագրում եք, սեքսոլոգիական լեզվով կոչվում է պետտինգ: Որևէ վտանգավոր բան չկա պետտինգի մեջ: Ու քանի որ այն չի տալիս լիարժեք սեռական բավարարման զգացողություն, ապա, սովորաբար, մի որոշ ժամանակ անց զույգը ինքնաբերաբար անցում է կատարում սեռական ակտիվության կենակցումների տարբերակին: Խնդիրներ կարող են առաջանալ, եթե պետտինգը դառնում է սեռական կրքի մշտական ու երկարատև բավարարման միջոց ու արհեստական ճիգեր են արվում կասեցնելու սեռական մերձեցման փորձերը: Այս դեպքում օրգանիզմում լրացուցիչ և ոչ ցանկալի լարվածություն է առաջանում սեռական կիրքը զսպելու և «սահմանը չանցնելու համար»: Այդ լարվածությունը նյարդային համակարգին հավելյալ նյութական ռեսուրսներ օգտագործելու պահանջ է առաջադրում և եթե նման վարքը շարունակվում է երկար ժամանակ` առաջանում է նյարդային հյուծվածության վտանգ, որն արտահայտվում է նևրոտիկ շեղումների ձևով, իսկ հետագայում նաև հորմոնալ և մարմնական խանգարումների զարգացմամբ: Խորհուրդս այն է, որ պետտինգը լինի սեռական վարքի նախնական փուլ, այն ներքին դիրքորոշմամբ, որ ժամանակը ձգվում է հարաբերությունների լրջության աստիճանը գիտակցելու և պատասխանատու քայլեր ձեռնարկելու համար: Ասածս վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ սեռական մերձեցումը դիտարկվում է իբրև զգացմունքի դրսևորում, այլ ոչ իբրև ինքնանպատակ: Եթե կա այնպիսի զգացողություն, որ սեռական մերձեցումների կենակցման տարբերակից խուսափում եք ոչ թե ներքին ցանկությունից կամ սեփական կամքից բխած պատճառներով, այլ ինչ-որ վախերով կամ կոմպլեքսներով, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի, այդ խնդիրներին լուծում տալու համար:
[/show_more]
4.Բարև ձեզ բժշկուհի: Ես ամուսնացած չեմ, ընկերոջս հետ պետտինգով եմ զբաղվել:Երեք տարի առաջ բաժանվել եմ նրանից, քանի որ խնդիր առաջացավ մոտս, երբ մեզ մարդ տեսավ, գրգռվածությունս միանգամից անցավ… դրանից հետո համբույրներն ու գուգուրանքը միայն տհաճություն էին պատճառում: Չգիտեմ հոգեբանական է խնդիրը, թե՞ ֆիզիոլոգիական: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք ինձ մոտ սեռական սառնություն է առաջացել: Ես խուսափում եմ նույնիսկ սիրահավել` իմանալով որ խնդիրներ ունեմ: Դեղորայքային բուժում կա՞ արդյոք:
[show_more align=»right»]
Բարի օր: Խնդիրը, որն առաջացել է իր բնույթով հոգեմարմնական է, այսինքն` ոչ հոգեբանական, ոչ էլ` ֆիզիոլոգիական, այլ երկուսը իրար հետ: Բուժում կա, այո, բուժման կուրսը համակցված է` դեղորայքային և հոգեթերապևտիկ: Սեռական սառնությունը այդքան էլ ճշգրիտ բնորոշում չէ, քանի որ քո սեռականությունը ոչ թե անհետացել է, այլ պարզապես արգելակվել ուժեղ բացասական ազդեցությունից: Դու սառը չես, պարզապես ավելի ապահով ես զգում, երբ սեռականությունդ իրեն չի դրսևորում: Մեծ թվով ներքին պաշտպանողական մեխանիզմներ են գործում` քո նյարդերի հաշվին, որպեսզի ստեղծեն այդ ապահով վիճակը, որը սակայն հարմարողական չէ, քանի որ մի կողմից դու մեծ նյարդային լարվածություն ես ապրում, որը տհաճ զգացողություն է, իսկ մյուս կողմից զրկված ես կյանքի կարևոր կողմերից` սիրելու, հաճույք զգալու, մայրության բերկրանք վայելելու հնարավորություններից:
[/show_more]
5.Արդեն 7 ամիս է ունեմ ընկեր: Կույս եմ: Ժամանակ առ ժամանակ ընկերս ձեռքով բավարարում է ինձ: Բայց մինչև բավարարվելը մոտս ցանկություն ոչ մի ձև չի առաջանում թե՛ համբուրելուց, թե՛ շոյելուց: Դա նորմա՞լ է: Կխնդրեի պատասխանել իմ հարցին:
[show_more align=»right»]
Ըստ էության սեռական բավարարումը շոյանքների օգնությամբ (petting ) թերևս կարելի է նորմալ համարել, երբ առկա է երկուստեք ուժեղ սեռական ձգողություն, լարվածություն, բայց սեռական հարաբերություն ունենալ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ: Նորմալ չէ այն, որ ձեր ընկերը դա անում է ձեր մոտ սեռական ցանկության բացակայության դեպքում, հենց դրանից է, որ ձեր մոտ ցանկություն չի առաջանում: Շոյանքների դիմելը սեռական վարքի մեջ ամենավերջին քայլն է: Նախևառաջ պետ ք է լինի սեռական մերձեցման որոշում, ապա դրա ուժգին ցանկություն, հետո նոր այլ ձևերի անհնարինության դեպքում պետտինգի կիրառում:
[/show_more]
6.Բարև Ձեզ: Նախապես շնորհակալություն նամակս ընթերցելու համար: Միգուցե հարցս մի փոքր տարօրինակ թվա, սակայն դա ինձ շատ է հուզում: Պատահում է, որ ընկերոջս հետ պառկած համբուրվում ենք, սակայն սեռական հարաբերություն չենք ունենում: Շատ է լինում, որ նա սերմնաժայթքում է: Եղել է, որ նույնիսկ հագուստիս է քսվել: Ուզում եմ իմանալ այդպես բացառվում է հղիությունը: Իսկ նման դեպքում սերմնաժայթքելը վա՞տ երևույթ է:
[show_more align=»right»]
Հղիություն բացառվում է, եթե սերմնահեղուկը չի դատարկվում հեշտոցի մեջ կամ անմիջապես հեշտոցամուտքի վրա: Հղիության համար հարկավոր է, որպեսզի սերմնահեղուկի մեջ պարունակվող սերմնաբջիջները կարողանան թափանցել կնոջ ներքին սեռուղիներ, այսինքն` հեշտոցով դեպի արգանդի վզիկ, հետո արգանդի խոռոչ, որտեղից էլ արգանդափողեր: Սա բավական երկար ճանապարհ է փոքրիկ սերմնաբջջի համար, որը կատարվում է շնորհիվ նպաստող արտաքին միջավայրի: Եթե չկան նպաստավոր պայմաններ, այդ բջիջը մահանում է և բեղմնավորում ձվաբջջի հետ չի լինում: Եթե սերմնաբջիջը հայտնվում է հագուստի վրա, ապա նա վայրկյանների ընթացքում մահանում է, քանի որ չկան կենասական պայմաններ: Ուրեմն ձեր անհանգստությունը կապված հղիանալու հետ միանգամայն անհիմն է: Ինչ վերաբերում է սերմնաժայթքման նորմալ լինելու հարցին, ապա պիտի ասեմ, որ իհարկե դա նորմալ երևույթ է և դրանից կարիք չկա ոչ կաշկանդվել, ոչ խուսափել, ոչ էլ անհարմար զգալ:
[/show_more]
7.Ես 22 տարեկան եմ և 4 տարի է ճանաչում եմ մի տղայի, որի հետ հարաբերություններս ընկերական են: Սկզբում զգացմունքներ ունեցել եմ նրա նկատմամբ, բայց հիմա զգացմունք չունեմ: Մենք հանդիպում ենք, սակայն ոչ հաճախակի: Հանդիպումները լինում են երկար ընդմիջումներով, անգամ մեկ տարի, բայց դրանք ուղեկցվում են համբույրներով, երբեմն էլ նա ձեռքով բավարարում է ինձ: Դա եղել է երկու անգամ, վերջին հանդիպումը երկու օր առաջ էր ու ես չեմ բավարարվել: Հիմա ցավեր ունեմ ձվարաններիս շրջանում, նաև մեջքացավ: Ինչի՞ հետ է դա կապված: Եվ արդյո՞ք դա վտանգավոր չէ: Սովորաբար նրա հետ հանդիպումներից հետո ես տրամադրության կտրուկ անկում եմ ունենում ու կորցնում եմ իմ հետաքրքրությունը տղաների նկատմամբ, ագրեսիվ եմ դառնում նրանց նկատմամբ, աշխատում եմ չշփվել, շփվելուց էլ շատ սառը: Նախապես շնորհակալություն, անհամբեր կսպասեմ պատասխանին:
[show_more align=»right»]
Ձեր հարաբերությունների մեջ լուրջ միջանձնային խնդիրներ կան և սեռական վարքի անառողջ դրսևորումներ: Ձեռքով բավարարումը սեռական ոչ լիարժեք բավարարման է բերում և հղի է սեռական առողջությունը վտանգելու ռիսկով: Նմանատիպ վարքից հնարավոր է ձեռք բերել ձվարանների և արգանդի բորբոքային և անգամ՝ հորմոնալ խանգարումներ, քանի որ կիսատ բավարարումից այդ օրգաններում առաջ են գալիս սնուցման խանգարումներ, թթվածնային քաղց: Ցավը, որ դուք ապրում եք ահազանգ է այդպիսի հիվանդության առկայության, ուստի բժշկական հետազոտման կարիք կա: Բացի մարմնական հետևանքներից, կիսատ բավարարումը նաև հոգեհուզական բարդությունների առաջացման պատճառ կարող է լինել, քանի որ նյարդային լարվածության կուտակումը ի վերջո հանգեցնում է նյարդային գերլարումի և նևրոզների: Ագրեսիվությունը բոլոր տղաների նկատմամբ սեռական անբավարարման նշան է:
[/show_more][/toggle]
[toggle title=»Սեռական կյանքի հիգիենա»]
1.Կարելի՞ է լոգանքի ժամանակ սեքսով զբաղվել:
[show_more align=»right»]
Ընդհանրապես սեռական կյանքի հիգիենան ենթադրում է, որ իրար հետ հարաբերվող մարմինները պետք է մաքուր լինեն, քանի որ սեռական օրգանների շփումը կարող է պատճառ հանդիսանալ միմյանց տարբեր ախտածին բակտերիաների փոխանցման: Խորհուրդ է տրվում նախքան հարաբերությունը լոգանք ընդունել և գոլ ջրով լվանալ սեռական օրգանները: Լոգանքի ժամանակ կարելի է սեռական հարաբերություն ունենալ եթե մարմիններն արդեն մաքուր են, այն էլ հոսող ջրի ներքո: Կանգնած ջրում, լողավազաններում միկրոօրգանիզմները կուտակվելու և բազմանալու հակում ունեն, այնպես որ լորձաթաղանթների ախտահարման հավանականությունը մի քանի անգամ կբարձրանա: Խորհուրդ չի տրվում օճառ կամ այլ լվացող գելեր քսել սեռական օրգաններին՝ ներհրումը հեշտացնելու համար, քանի որ օճառը ունի համընդհանուր բակտերիցիդ, այսինքն՝ բակտերիաները սպանող հատկություն, իսկ սեռական լորձաթաղանթների վրա կան բազում օգտակար բակտերիաներ, որոնք մեծ դեր ունեն առողջության պահպանման համար:
[/show_more]
2.Հարգելի Նարինե, ես երկու շաբաթ է ամուսնացած եմ: Առաջին սեռական հարաբերությունս եղավ դաշտանի օրերին, բայց կիսատ թողեցինք: Հետո արդեն նորմալ էր, բայց հենց սկզբի օրերից՝ վերջացնելիս, երբ ամուսինս դուրս է գալիս, լորձանման հեղուկ է թափվում անկողնու վրա: Չեմ կարողանում պահել ներսում, այն նաև շատ անհարմարություններ է պատճառում, քանի որ հետո ստիպված ամեն անգամ մաքրում եմ անկողինը: Նաև մեզիցս անսովոր հոտ է գալիս ու մի թեթև մգություն ունի, ինչո՞վ կօգնեք:
[show_more align=»right»]
Լորձանման հեղուկը սերմնմահեղուկն է, որը դուրս է ժայթքում առնանդամից հարաբերության ավարտին, այն հեշտոցի ներսում պահելու համար հարկավոր է ոտքերը մի փոքր ավելի բարձր պահել որովայնի համեմատ, բայց հենց ոտքի կանգնեք` ուղղահայաց դիրքում այն միևնույնն է թափվելու է դուրս, քանի որ սերմնահեղուկի լրիվ ներծծում երբեք չի լինում, այլ միայն սերմնաբջիջներն են վեր բարձրանում դեպի արգանդափողեր, որտեղ էլ սովորաբար տեղի է ունենում բեղմնավորում: Սերմնահեղուկի մնացած` ջրային մասը թափվում է դուրս, քանի որ հեշտոցում պահեստային հնարավորությւոններ չկան:
Ինչ վերաբերում է մեզի հոտին ու մգությանը, ապա խորհուրդ կտամ մեզի լաբորատոր քննություն անցնել և եթե այդտեղ կան նորմայից շեղումներ, դիմել մասնագետին բուժում ստանալու համար:
[/show_more]
3.Շատ եմ տանջվում անընդհատ ինձ տանջող մի հարցից: Առաջին սեռական հարաբերությունից հետո ես նկատեցի, որ նախքան հեշտոցը հայտնվել է ինչ-որ գոյացություն, որը հնարավոր է ես չեմ նկատել: Չգիտեմ երևի չիմացության պատճառն է, որ ինձ վատ եմ զգում, չեմ կարողանում այդ հարցիս պատասխանը ստանալ: Շատ եմ խնդրում , եթե կարելի է մանրամասն կարող եք բացատրել առաջին սեռական հարաբերությունից հետո ինչպե՞ս վարվել, կամ ի՞նչ հետագա քայլեր են առաջանում դրա հետևանքով: Տարիքս 20 տարեկան: Նախօրոք շնորհակալ եմ:
[show_more align=»right»]
Կախված գոյացությունը հավանաբար կամ կուսաթաղանթի կտոր է կամ էլ փոքր սեռական շուրթերն են, որևէ այլ բան չի կարող հեշտոցամուտքում կախված լինել, ենթադրում եմ, որ սեփական սեռական օրգանների հետ անծանոթ լինելը՝ թե ինչ կառուցվածք և տեսք ունեն, շփոթմունքի առաջացման պատճառ է դարձել և անհիմն մտավախության և տանջանքի զգացողություն առաջացրել: երբեմն փոքր սեռական շուրթերը այնպես արտահայտված տեսք են ունենում, որ անգամ բարդույթավորման պատճառ են դառնում, սակայն պետք է իմանալ, որ փոքր սեռական շուրթերի տեսքը խիստ անհատական է և պայմանավորված գենետիկ-ժառանգական գործոններով: Եթե այդ կախված բանը կուսաթաղանթն է, ապա այն ինքն իրեն կպոկվի կգնա կամ դիմեք գինեկոլոգի ու նա կհեռացնի այդ կտորը։ Չեմ կարծում, որ այդ կախված բանը հիվանդագին որևէ վիճակի արդյունք լինի, որովհետև դա իրեն վաղուց զգացնել կտար այլ գանգատներով ևս: Առաջին սեռական հարաբերությունից հետո առանձնապես վարվելու կանոնակարգ գոյություն չունի, շարունակեք ապրել ձեր սովորական կյանքով՝ սեռական կյանքի հանդեպ ունենալով պատասխանատվության խորին զգացմունք:
[/show_more]
4.Ես 23 տարեկան եմ, ամուսնացած չեմ և երբևէ սեռական հարաբերություն չեմ ունեցել: Ինձ մի հարց է հուզում. արդեն բավական ժամանակ է` ներքնազգեստիս վրա նկատում եմ բաց դեղնավուն, կրեմանման գոյացություն: Արդյոք դա որևէ բորբոքման հետևա՞նք է, թե՞ բնական երևույթ:
[show_more align=»right»]
Հեշտոցից արտադրությունը ենթակա է լաբորատոր հետազոտման, որպեսզի ճշտվի դրա առաջացման ստույգ պատճառը և, եթե հարկ է, բուժում նշանակվի: Կուսությունը այս ստուգմանը և բուժմանը չի խանգարում:
[/show_more][/toggle]
[toggle title=»Սեռական գրգռման ռեակցիա»]
1.Ուզում եմ իմանալ, արդյոք նորմալ երևույթ է, երբ ընկերս ինձ տեսնում է, նրա առնանդամը միանգամաից գրգռվում է։
[show_more align=»right»]
Այդ երևույթը նրա կամքից անկախ, ավտոմատ կերպով առաջացող մարմնական ռեակցիա է և միանգամայն նորմալ է համարվում ֆիզիոլոգիական տեսանկյունից: Այլ հարց է այն, թե ինչպես է նա վերաբերվում իր գրգռմանը և ինչ է անում իր այդ գրգռման հետ: Ահա այստեղ կարող են դիտվել ոչ նորմալ վարքային դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել սեռական բնույթի տարբեր խանգարումների՝ թե իր , թե զուգընկերուհու մոտ, ինչպես նաև զույգային հարաբերության մեջ: Եթե մարմնի գրգռման ռեակցիան անձնավորության հոգեկանում ձեռք է բերում մենաշնորհային գերիշխող հոգեվիճակի հատկանիշներ՝ դառնալով նրա վարքի դրդապատճառային հիմք, ապա անձնավորությունը կորցնում է ինքնատիրապետման և ինքնավերահսկման կարողությունը և չի կարող այլևս հավակնել մարդ լինելու կոչմանը: Նրա բոլոր գործողությունները հետապնդում են մեկ նպատակ՝ տիրանալ աղջկան և բավարարել սեռական գրգռումը: Մարդը դառնում է սեռական գործիք՝ կորցնելով իր մարդկային արժանապատվությունը: Սա առողջական խնդիր է և ենթակա է բուժման:
[/show_more]
2.Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Հարաբերությունից առաջ ինձ մոտ չի ստացվում լիարժեք գրգռվել և հեշտոցս չի խոնավանում: Չնայած ամուսինս ամեն ինչ անում է դրա համար, սակայն ես չեմ զգում, օրգազմ չեմ ապրում: Ի՞նչ անեմ, որ թուլանամ և գրգռվեմ:
[show_more align=»right»]
Սեռական գրգռման խանգարումը և անօրգազմիան հետևանք են ձեր օրգանիզմի էրոտիկ անզգայության, որը նյարդային համակարգի հետ կապված խնդիր է: Երբեմն այս անզգայության պատճառը հորմոնների ոչ բավարար քանակն է: Սակայն մեր կլինիկական փորձը վկայում է, որ հաճախ զույգերը պարզապես չեն կիրառում բավարար և լիարժեք սեռական գրգռում, թեև նրանց թվում է, որ ամեն ինչ անում են: Կա նաև մի զավեշտալի պատճառ, որի մասին չեմ կարող չխոսել, սեռական գրգռման և օրգազմի բացակայության գանգատներ երբեմն լսում ենք այն կանանցից, ովքեր իրականում ապրում են գրգռում և օրգազմ, բայց չգիտեն այդ մասին, քանի որ նրանց թվում է, թե սեռական գրգռումը և օրգազմը մի այնպիսի աննկարագրելի զգացողություններ են, որոնց հասնելուն իրենք դեռ շատ հեռու են:
[/show_more][/toggle]
[toggle title=»Սեռական կախվածություն»]
1.Բարև Ձեզ, շատ հաճելի , որ այսպիսի միջոցներ կան՝ խոսելու մասնագետի հետ: Ես 22 տարեկան եմ և ընկերություն եմ արել իմ սիրած տղայի հետ երեք տարի ու բաժանվել ենք շատ շուտ: Ու բաժանվելուց հետո նա ինձ մի քանի ամիսը մեկ փնտրել է, և մենք հանդիպել ենք ու մեր մեջ եղել է սեռական կապ: Ես շատ եմ սիրում նրան ու չեմ կարում մերժեմ, բայց նա ինձ չի սիրում: Ու հիմա չեմ կարում մոռանամ: Երևի իմ սխալն այն է, որ ես ցույց եմ տվել, որ միշտ իր կողքին կլինեմ, երբ նա ուզենա: Իսկ հիմա ինձ համար շատ վատ վիճակ է: Սիրում եմ ու հեռու է ինձնից: Եթե հնարավոր է մի խորհրդով օգնեք ինձ: Նա ինձ ասում է, որ չի սիրում, բայց շատ է լինում, որ ինձ փնտրում է…
[show_more align=»right»]
Իրավիճակը իհարկե բարդ է և լի ավելորդ էմոցիաներով: Կարծում եմ դուք ոչ միայն սիրում եք, այլև սիրահարված եք, և այդ սիարահարվածության զգացումը առավել է խորանում Ձեզ մոտ տղայի հեռու և անհասանելի լինելու պատճառով: Հավատացեք, եթե այդ տղան ձեզ հասանելի դառնա, դուք կզգաք, որ նրա հանդեպ տածած ձեր զգացմունքները այնքան էլ իրական չեն, դուք հիասթափություն կապրեք, քանի որ այժմ նրա անհասանելիության պատճառով է, որ ձեր մտքի և երևակայության ուժով նա ձեռք է բերել կատարյալ և ցանկալի տղամարդու կերպար, որը լրիվ պատրանք է:
Փորձեք զբաղմունք գտնել, որը կկլանի ձեր ուշադրությունը և կտա ձեզ հոգեհուզական ներգրավվածության զգացում: Հիշեք ժամանակը ամեն ինչի բժիշկն է և դուք թեթևություն կապրեք ժամանակի հետ: Իսկ եթե նա սեռական մղում ունի ձեր հանդեպ, ապա խորհուրդ կտամ նրան թույլ չտաք օգտագործել ձեր զգացմունքը, մի տրվեք նրան և սեռական մերձեցմամբ մի խորացրեք ձեր պատրանքային զգացմունքը:
[/show_more]
2.Բարի երեկո սիրելի Նարինե: Ուզում եմ պատմել մի պատմություն իմ մասին: Ես ծանոթացել եմ մի տղայի հետ համացանցով, և հիմա շփվում ենք հեռախոսով: Հանդիպում ենք արդեն վեց ամիս: Նա հենց սկզբից ինձ ասեց, որ մենք չենք ամուսնանալու և ավելացրեց, որ նա ինձ հետ անկեղծ է ու պարզ, չի ցանկանում ինձ խաբել, բայց շատ ուշադիր է իմ նկատմամբ: Եվ այդ ամենից հետո ասաց, որ ուզում է միայն ինձ հետ լինել, ինձ հետ սուրճ խմել, միասին ճաշել ու նման բաներ: Նրա մեծ ցանկությունն է նաև, որ նա լինի իմ առաջին տղամարդը և լինեմ միայն նրա հետ: Ուշադիր է ամեն հարցում: Ամեն բան լավ է ընթանում մեր մոտ, սեռական կյանքում երկուսս էլ լավ ենք հասկանում իրար: Ինձ թվում է, թե ամեն բան հրաշալի է լինելու մեզ մոտ: Նա չի ցանկանում, որ ես շփվեմ իմ տղա ընկերների հետ, խանդում է: Նա ինձ մի բան էլ է ասել, որ եթե մի տղա ինձ մոտենա և ցանկանա շփվել ինձ հետ և ես չուզենամ, նա նրան կսպանի: Իսկ եթե ես սիրեմ ինչ-որ մեկին, նա կթողնի ինձ և չի խոչընդոտի իմ երջանկությանը: Հակառակը՝ նա կօգնի ինձ իմ սիրո հարցում և երբ ես երջանիկ կլինեմ այդ մարդու հետ, նա կանհետանա իմ կյանքից: Ուզում եմ հասկանալ, թե այդ ամենը ինչ կնշանակի, կամ էլ կստացվի մեզ մոտ ինչ-որ բան: Նախորոք շատ շնորհակալ եմ ձեզանից:
[show_more align=»right»]
Արտասովոր է ձեր պատմությունը մեր իրականության մեջ ու նաև շատ սովորական, տղամարդիկ, ովքեր խուսափում են ամուսնական դաշինքից մեր իրականության մեջ բազմաթիվ են: Ես կարծում եմ, որ այդ վախը գալիս է ամուսնության մասին տակավին սխալ պատկերացումներից, այն, որ ամուսնությունը նշանակում է «վերջ կյանքին», այն զրկում է տղամարդուն ազատությունից ու թեթև կյանքից՝ ամուսնական պարտավորությունների շղթաներով գամում նրան տանը և դարձնում ընտանեկան հոգսերով ծանրաբեռնված մի խղճուկ գերի: Մինչդեռ իրենք ձգտում են «վայելել կյանքը»՝ ունենալ սեռական զուգընկերուհի, բավարարել իրենց սեռական կիրքը, զվարճանալ աղջկա հետ, օգտվել կյանքի բոլոր հաճույքներից, չէ որ կյանքը մի անգամ ես ապրում, պետք է հասցնես այդ ամենից օգտվել: Նրանց համար ծանր բեռ է ամուսնական ամենօրյա կրկնվող առօրյան, կենցաղի հոգսերը, երեխաների աղմուկը, նրանք չեն ուզում երեխաների հոգսերով ծանրաբեռնված, իր արտաքինը մոռացած կին ունենալ, այլ միշտ խնամված ու ցանկալի, զգայասեր ու հեշտասեր, ամբողջությամբ իրենցով տարված մի կին, ով միշտ ուրախությամբ պատրաստ է թռնել տանից ու հանդիպել իրենց, բավական է իրենք մի sms ուղարկեն: Իհարկե շատ գնահատելի է ձեր տղամարդու անկեղծությունը, այն, որ նա ի սկզբանե ասել է, թե չի պատրաստվում ամուսնանալ, այլ միայն ժամանակավոր կապ է ակնկալում: Բայց, նրա մյուս բոլոր մտքերը աբսուրդի են մոտենում և խորապես անհեթեթ են: Ինչպե՞ս կարող եք դուք սիրել այլ տղամարդուն: Ի՞նչ է նշանակում, որ ինքը չի խոչընդոտի ձեր սիրուն: Եվ ի՞նչ է նշանակում նրա խանդը: Եվ նա մեծահոգաբար կանհետանա ձեր կյանքից ու կօգնի ձեր սիրո ծաղկմանը: Այս մտքերը ուղղակի ապշեցնում են: Այս մտքերի հեղինակը հոգեկան առողջության խորը խնդիրներ ունեցող անձնավորություն կարող է լինել միայն: Միակ հնարավոր տարբերակը, որով կարելի է բացատրել նրա վարքը, այն է, որ ի սկզբանե նա ձեր հանդեպ տածել է միայն սեռական կիրք, նրա մտքին եղել է ունենալ սեռական զուգընկերուհի, սեռական ինքնահաստատում ապրել, որից հետո շփվելով ձեր հետ նրա մոտ արթնացել են որոշակի զգացմունքներ, նա սիրահարվել է ձեզ, գուցե և սիրում է զգայական մակարդակով, բայց նա չի կարող հետևել իր զգացմունքներին և ամուսնանալ ձեր հետ, քանի որ ունի իր գլխում չամուսնանալու որոշումը, առավել ևս մեր հայկական պատկերացումներով դուք տրվել եք նրան մինչև ամուսնանալը և կնշանակի դուք՝ լինելով «սեռականից թույլ» աղջիկ չեք կարող հավակնել տուն տանելու կին լինելուն: Մի գուցե ես սխալվում եմ, որովհետև չեմ ճանաչում ոչ ձեզ, ոչ նրան, այլ միայն ձեր կարճ նամակով կարող եմ հպանցիկ դատողություններ անել, ճիշտ կլինի, որ զույգով այցելեք, եթե ցանկանում եք իրար հետ ապագա կառուցել, բայց ինչ-որ խնդիրներ թույլ չեն տալիս։
[/show_more][/toggle]
[toggle title=»Սեռական կեղծիք»]
Ես սեռական հարաբերություններ եմ ունենում, որպեսզի կանխեմ ամուսնական դավաճանությունը, քանի որ ամուսինս շատ կրքոտ է: Այդ ընթացքում ես ձևացնում եմ, իբր ինձ շատ հաճելի է ու ես հասնում եմ օրգազմի: Արդյո՞ք դա վտանգավոր է իմ առողջության համար:
[show_more align=»right»]
Այո, նմանատիպ սեռական վարքը վտանգավոր է ձեր առողջության համար, քանի որ բժշկական տեսանկյունից այդպիսի դրդապատճառով սեռական կյանք չի թույլատրվում վարել։ Դուք ռիսկի ես դիմում հյուծել ձեր նյարդային համակարգը, ձեռք բերելով հոգե-հուզական խանգարումներ` մեղավորության զգացում, թուլություն, ճնշվածություն, դյուրագրգռվածություն, ուշադրության խանգարում, ինքնագնահատականի իջեցում, անինքնավստահություն և այլն: Այսօրինակ սեռական վարքը իջեցնում է իմունային համակարգի դիմադրողականությունը և կարելի է շատ հեշտությամբ ձեռք բերել այս կամ այն մարմնական հիվանդությունը։ Վախն ամուսնական դավաճանությունից ձեր սեփական մտքի և սուբյեկտիվ ընկալումների հետևանքն է, որի արդյունքում կասկածամտությունը մտնում է ձեր ներաշխարհ և ստիպում անհեթեթ քայլեր ձեռնարկել հորինված իրականությունից ազատվելու համար։ Դուք մասնագիտական աջակցության կարիք ունեք, այս խնդիրը հաղթահարվում է բոլորովին այլ ձևով։
[/show_more][/toggle]
[toggle title=»Սեռական կյանքի նորմալ ռիթմ»]
1.Բարև Նարինե: Ես ամուսնացած չեմ, բայց ապրում եմ սեռական կյանքով: Ինձ շատ է հետաքրքրում, եթե սեռական հարաբերությունը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Արդյո՞ք դա վատ չի անդրադառնա իմ առողջության վրա: Շնորհակալություն:
[show_more align=»right»]
Բարև սիրելի նամակագիր: Այն հանգամանքը, որ ձեզ մոտ ի հայտ է եկել նման հարցադրում, մտածելու տեղիք է տալիս: Հավանաբար դուք ավելի մեծ սեռական պահանջ եք զգում, քան ամիսը մեկ անգամը, գուցե՞ գիշերային երազախաբություններ եք ունենում, որոնք ձեզ անհանգստացնում են: Կամ ուղղակի մտերիմներն են պատմում, որ իրենք սեռական հարաբերություն են ունենում ավելի հաճախ, ամեն օր: Կարո՞ղ է նաև ինչ-որ աղբյուրներից եք տեղեկացել սեռական կյանքի “նորմալ ռիթմի” մասին: Դժվար է կռահել, թե ինչ հիմքեր ունի ձեր այս հարցադրումը` ներքին պահանջից է ելնում, թե՞ արտաքին ազդեցությունների հետևանք է: Ամեն դեպքում իմացեք, որ սեռական առողջությանը վնաս է սեռական կյանքի այնպիսի ռիթմը, որը պակաս կամ ավելին է ներքին պահանջից: Այս դեպքում խեղդելով սեռական ցանկությունը կամ չարաշահելով օրգանիզմի ռեսուրսները, դուք ռիսկի եք դիմում ձեռք բերել այս կամ այն հոգեսեռական և մարմնական հիվանդությունը: Եթե սեռական կյանքի ռիթմը բավարար չէ ձեզ, ինքներդ նախաձեռնեք սեռական ակտիվություն և եթե արժանանաք մերժման, փորձեք բանակցել զուգընկերոջդ հետ սեռական կյանքի այլընտրանքային տարբերակների մասին:
[/show_more]
2.Ես ունեմ ընկեր: Մենք երկու երեք անգամ ունեցել ենք հարաբերություն, որը տևել է շատ կարճ, բայց նա իրեն բավարարված է զգացել: Սակայն խնդիրն այն է, որ նա մի որոշ ժամանակով հեռանալու է քաղաքից: Կուզենայի ինամալ՝ ճիշտ կլինի ունենալ սեռական կյանք ,իսկ հետո ինչ-որ ժամանակ ոչինչ չլինի մեր մեջ:
[show_more align=»right»]
Կանոնավոր սեռական կյանքի դադարը ունի որոշակի ռիսկեր, որոնց մասին գիտենալը կարևոր է սեռական առողջության պահպանման համար: Կանանց մոտ կանոնավոր սեռական կյանքի առկայությունը այն նախապայմանն է, որը հնարավորություն է տալիս սեռականության զարգացման՝ հասուն սեռական դրսևորումների հաստատմամբ: Եթե կանոնավոր սեռական կյանքի արդյունքում հասունացել է սեռական ցանկության սեքսուալ բաղադրիչը, ապա դադարը սեռական կյանքում, կնոջ օրգանիզմի համար ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի առաջացման պատճառ է դառնում: Կինը անընդհատ կունենա սեռական պահանջի զգացողություն, որը կտանջի իրեն, քանի որ հնարավորություն չունի բավարարելու այն, եթե որոշել է հավատարիմ մնալ իր զուգընկերոջը: Այլ բան է, եթե կինը չունի հասուն սեքսուալություն, չի ապրում սեքսուալ գրգռման, հաճույքի և ցանկության պահանջ, քանի որ երբևէ չի էլ զգացել, թե ինչ են դրանք, այսպիսի կնոջ համար սեռական կյանքի բացակայությունը որևէ կերպ չի ազդի նրա ֆիզիոլոգիական հավասարակշռության վրա և նա կարող է տարիներ ապրել առանց սեռական կյանքի: Տղամարդկանց դեպքում սեռական կյանքի դադարը նույնպես տարբեր կերպ է ազդում՝ կախված ինչ տիպի օրգանիզմ ունի տղամարդը, նա կարող է ծանր տանել սեռական ժուժկալությունը և անգամ գիշերային երազախաբություններ ունենալ, բայց կարող է և չնկատել, որ վաղուց է արդեն սեռական կապ չի ունեցել: 2-3 անգամ սեռական կապ ունենալը չի համարվում կանոնավոր սեռական կյանք, դադարը չի կարող ծանր ժուժկալություն առաջացնել, ընդհակառակը, իրարից հեռու գտնվելով և միմյանց հետ ֆիզիկական կապի հնարավորություն չունենալով, դուք իհարկե կկարոտեք միմյանց, սակայն սեռական ինքնաբավարարում չանելու դեպքում կիրքը աստիճանաբար կմարի ժամանակի ընթացքում և օրգանիզմի համար վտանգավոր որևէ բան չի լինի: Իհարկե նշանակություն ունի նաև թե ինչպիսի անհատական առանձնահատկություններ ունեն ձեր օրգանիզմները, եթե բնությունից թույլ սեռականություն է առկա, ապա երկարատև դադարը կարող է վնասել ձեզ, հատկապես՝ տղամարդուն, ուստի խորհուրդ չի տրվում իրարից երկար հեռու մնալ:
[/show_more]
3.Բարև Ձեզ, ներեցեք ինձ մի հարց է հետաքրքրում: Նորմա՞լ է այն երևույթը, որ 3-4 ժամվա ընթացքում տղամարդը զուգընկերուհու հետ երեք անգամ սեռական հարաբերություն է ունենում ( մինչև վերջ): Նախապես շնորհակալություն:
[show_more align=»right»]
Այո, դա նորմալ է, հատկապես ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող երիատսարդ տղաների համար որևէ խնդիր չէ ձեր ասած ժամանակահատվածում մի քանի լիարժեք սեռական ակտ ունենալը: Տարիքի հետ տղամարդու ռեֆրակտեր շրջանի երկարեցման հետ մեկտեղ այդ հաճախությունը կնվազի, հասնելով մեկ հարաբերության մեկ կամ մի քանի օրվա ընթացքում հիսունին մոտ տարիքում: Ռեֆրակտեր շրջանը դա սեռական անդրդվելիության շրջանն է, երբ որևէ գրգիռ ի վիճակի չէ պատասխան ռեակցիա առաջացնելու։
[/show_more]
4.Բարև Ձեզ հարգելի բժշկուհի: Ամուսինս 5-6 ամսով մեկնում է արտագնա աշխատանքի: Խնդրում եմ ասեք՝ նման երկար ժամանակով սեռական հարաբերություն ունենալը կարող է ազդել իմ առողջության վրա: Շնորհակալություն:
[show_more align=»right»]
Իհարկե կանոնավոր սեռական կյանք ունենալու դեպքում սեռական կյանքի ընդհատումը կստեղծի որոշակի անախորժ զգացողություններ, հատկապես, եթե սեռական կյանքում առկա է եղել լիակատար բավարարվածություն: Բայց օրգանիզմը ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ և մի որոշ ժամանակ անց նա կհարմարվի առանց սեռական կյանքի ապրելուն և դուք համեմատաբար հանգիստ կտանեք սեռական կյանքի բացակայությունը: Իհարկե սեռական ցանկությունը չի անհետանա և սեռական գրգռման ապրումներ էլի կլինեն, բայց դրանցից վախենալ պետք չէ: Հարկավոր է, չկենտրոնանալ սեռական գրգիռների վրա և տեղի չտալ սեռական ապրումներին` ուշադրությունը ուղղորդելով մտային ակտիվությունների և կամային դրսևորումների վրա, ասենք հրաշալի կլինի նոր լեզու սովորելը կամ սպորտով կանոնավոր զբաղվելը: Հարկավոր է նաև հմուտ լինել ինքնատիրապետման և ինքնահանգստացման տեխնիկաներին, որպեսզի տագնապային լարվածությունը չհասնի այն մակարդակին, որը կարող է սրել սեռական ցանկությունն ու գրգռումը:
[/show_more][/toggle]
[toggle title=»Սեռական ձանձրույթ»]
1.Իմ սեռական կյանքը շատ ձանձրալի է, ի՞նչ անեմ, որ սուր զգացողություններ ապրեմ:
[show_more align=»right»]
Ձանձրույթը սեռական կյանքից խոսում է այն մասին, որ անձնավորությունը մակերեսային մոտեցում է դրսևորում ինքն իրեն և իր սեռային պատկանելիությանը մասնավորապես։ Ձանձրույթը սեռական սպառողության նշան է, իսկ սուր զգացողությունների ձգտումը ձանձրույթի բարդացած հետևանք, որն ավելի լուրջ խնդիր է, քան հենց ձանձրույթը։ Ձեր խնդիրը բավական լուրջ է և մասնագիտական միջամտության կարիք ունի։ Այն կոչվում է սեռական չբավարարվածություն։ Պետք է հասկանալ, որ բուն սեռական ակտը, ինչքան էլ այն բարեհաջող ընթացք ունենա, դեռևս բավարար չէ լիարժեք սեռային ինքնադրևորման համար:
[/show_more]
2.Ի՞նչ կառաջարկեք,սեռական հրաբրություներում է՛լ ավելի հետքրքրություն և նորություն մցնելու համար, քանի որ վերջերս զգում եմ միապաղաղությունը ձանձրացրել է, երկուսիս էլ:
[show_more align=»right»]
Սեռական կյանքում ձանձրույթը խոսում է զուգընկերների միջև սեռական շփման մակերեսային մակարդակի մասին: Այսինքն սեռական շփումը իրենից ներկայացնում է զուտ մարմնական հակազդեցություն, որը բնականաբար միապաղաղ է, քանի որ մարմինը միշտ նույնն է: Միևնույն սեռական գրգիռը ժամանակի ընթացքում չի առաջացնում նույնատիպ ռեակցիա, դա նյարդային համակարգի օրինաչափ դրսևորում է: Կիրքը մարում է ժամանակի ընթացքում։ Բայց կա դրա հաղթահարման ուղին։ Սեռական կյանքում բացի մարմնից մասնակցում է նաև մարդու հոգեկան աշխարհը և ոգեղեն կամ հոգևոր աշխարհը: Եվ եթե մարմնից հնարավոր է հոգնել, ապա ոգեղեն կամ հոգևոր աշխարհը մարդու կյանքում բացում է անսահման լայն հնարավորություններ, տալիս անսպառ բազմազանության և հարստության զգացում, ամեն անգամ ինչպես առաջին անգամի վերապրում, քանի որ ամեն անգամ հարաբերության մեջ մտնում է բոլորովին նոր մարդ։ Այսինքն ձանձրույթի խնդիրն այստեղ սեռական հարաբերման նկատմամբ սպառողական վերաբերմունքի մեջ է։
Այս խնդիրը ենթակա է հոգեսեքսուալ թերապիայի:
[/show_more][/toggle]
[toggle title=»Տարիքային տարբերություն»]
1.Բարև Ձեզ, շատ եմ խնդրում պատասխանեք իմ այս հարցին: Ես սիրահարվել եմ մի տղայի, սակայն նա ինձնից փոքր է մեկ տարով: Երկուսս էլ սիրում ենք իրար: Չգիտեմ ի՞նչ անեմ: Ուրախ կլինեմ, եթե Ձեր խորհրդով օգնեք ինձ:
[show_more align=»right»]
Տարիքային տարբերությունը, այն էլ այդքան աննշան, չի կարող ոչ մի դեպքում խոչընդոտ հանդիսանալ զույգային հարաբերության կառուցման համար, սեռական կյանքում ներդաշնակության ձեռք բերման համար անգամ ավելի նախընտրելի է կնոջ ավելի մեծ տարիքը, քանի որ հաճախ կանանց սեքսուալությունը ավելի մեծ տարիքում է հասնում զարգացման այնպիսի մակարդակի, որում գտնվում է իրենից տարիքով փոքր երիտասարդը ու այդ առումով նրանք միմյանց փոխլրացնում և ներդաշնակ զույգ են կազմում:
[/show_more]
2.Բարև ձեզ: Ես 20 տարեկան եմ, ընկերս 16: Նա առաջարկում է 2 տարուց ամուսնանալ: Ինձ հետաքրքիր է արդյո՞ք 18 տարեկան տղան պատրաստ կլինի նորմալ սեռական կյանքի կամ առողջ երեխաներ ունենալուն: Եվ տարիքային տարբերությունը չի՞ խանգարի , ընդունված չէ որ աղջիկը մեծ լինի: Տարիների ընթացքում նրա հետաքրքրությունը չի՞ կորի, եթե նա 18-ում ամուսնանա կինն էլ իրենից 4 տարի մեծ լինի: Շնորհակալ եմ:
[show_more align=»right»]
Տարիքային տարբերության ազդեցությունը զույգի հարաբերության վրա միանշանակ չէ, այն ինչ ընդունված է համընդհանուրի համար, երբեմն անհատական դեպքերում չի գործում, այնպես որ համընդհանուր նորման երբեք օրիենտիր չի կարող լինել սեռական և ամուսնական կյանքի գործերում: Կան շատ զույգեր, որտեղ կինը մեծ է տղամարդուց և դրանք շատ ամուր կապով զույգեր են, որտեղ սիրո և սեռի հետ կապված երբևէ խնդիրներ չեն առաջանում, և ընդհակառակը, ընդունված տարիքային տարբերությամբ շատ զույգեր բաժանվում են: Ամեն ինչ կախված է զուգընկերների հոգեսեռական տիպից, եթե այդ տիպերը համընկնում են և ներդաշնակում միմյանց, ապա ամուր ընտանիք և ներդաշնակ հարաբերություններ են սպասվում: Կան տղամարդու և կնոջ մի քանի տիպեր՝ տղամարդ-որդի, տղամարդ-հայր, տղամարդ-տղամարդ և համապատասխանաբար՝ կին-դուստր, կին-մայր, կին-կին: Եթե օրինակ կին-մայր տեսակը հանդիպում է տղամարդ-որդի տեսակին ապա հոգեբանական տիպերով նրանք հրաշալի փոխլրացնում են իրար և նաև ամեն ինչ շատ բուռն է ընթանում սեռական կյանքում, քանի որ կանանց մոտ սեքսուալությունը ավելի բարձր տարիքում է հասունանում և երիտասարդ ամուսինը մինգամայն հարմար սեռական թեկնածու է նրա համար: Նույն ձևով հրաշալի ներդաշնակ զույգ են կազմում Տղամարդ-հայր և կին-դուստր տարբերակները, օրինակ երբ տղամարդը մեծ է կնոջից ասենք՝ 20 տարի: Կին-կին և տղամարդ-տղամարդ տիպերի դեպքում համապատասխանում են կին-կին-ակտիվ տեսակը տղամրդ-տղամարդ-պասիվ տեսակին և հակառակը: Այս ամենի հետ հանդերձ պետք է նշեմ, որ միայն այսքանը բավարար չէ ընտանիքի և հարաբերությունների պահպանման հարցում, որովհետև կան սոցիալ-կենցաղային, ինտելեկտուալ և ֆինանսական գործոններ, բնավորության տիպեր, որոնք պակաս կարևոր դեր չեն խաղում, էլ չեմ ասում, որ վերոնշյալ տիպերն էլ կյանքի ընթացքում կարող են փոփոխվել, երբ մարդը ներքին աճ է ապորում և հասունանում։
[/show_more][/toggle]
[toggle title=»Տարօրինակ ձայներ հեշտոցից»]
Ամուսնուս հետ հարաբերության ընթացքում հեշտոցիցս տարօրինակ ձայն է գալիս: Ինչի՞ց կարող է լինել: Մի անգամ կարդացել եմ, որ հավաքված օդն է դուրս գալիս, հնարավո՞ր է:
[show_more align=»right»]
Այո, այդ ձայները հավաքված գազերի արդյունք է, երբ առնանդամի ներհրումները իրենց հետ օդ են մտցնում հեշտոց, ապա այդ օդը պետք է դուրս գա ինչ-որ ձևով, քանի որ օդի հավաքման համար հեշտոցում տեղ չկա:
[/show_more][/toggle]
[toggle title=»Օրալ սեքս»]
1.Բարև Ձեզ, ինձ շատ է հուզում մի հարց, որի հստակ պատասխան դեռ չեմ գտել. արդյո՞ք կարող է տղամարդը (հատկապես հայ տղամարդիկ) կնոջ նկատմամբ հարգանքը կամ սերը կորցնել, եթե վերջինս համաձայնել է իր հետ օրալ սեքսով զբաղվել կամ ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ տղամարդը երբեք իր սիրած և իր կողմից հարգված կնոջը չի խնդրի օրալ սեքսով զբաղվել իր հետ (կրկին խոսքը վերաբերվում է հայ տղամարդկանց):
[show_more align=»right»]
Հարցին միանշանակ պատասխանել չի կարելի, քանի որ չկան վիճակագրորեն հավաստի տվյալներ այս թեմայի շուրջ, ուստի պետք է պատասխանեմ` նայած որ տղամարդը կամ ինչպես շեշտում եք` նայած որ հայ տղամարդը: Ընդհանրացնել մի քանի հայ տղամարդկանց վերաբերմունքով այս հարցի համընդհանուր պատկերը կարծում եմ սխալ կլինի: Իսկ ընդհանուր առմամբ համաձայն եմ այն մտքի հետ, որ մեր հասարակությունում կա նմանատիպ դիրքորոշում` կապված օրալ սեքսի հետ: Բժշկական տեսանկյունից ամեն զույգ ինքն է որոշում ինչն է իրեն հաճելի անկողնում և երկկողմանի համաձայնության դեպքում որևէ խնդիր չի կարող գոյանալ, եթե սեռական շոյանքները դուրս են գալիս դասական սահմաններից։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այստեղ բախվում ենք հիգիենայի կանոնների պահպանման խիստ անհրաժեշտությա հետ, առանց որի հնարավոր է լուրջ բարդություններ ունենալ:
[/show_more]
2.Ինձ շատ է հետաքրքրում՝ օրալ սեքսի ժամանակ կինը հաճու՞յք է ստանում: Ես դեռ կույս եմ, բայց շատ եմ ցանկանում իմանալ, հաճելի է արդյոք դա, թե՞ ոչ:
[show_more align=»right»]
Սեռական հաճույք ապրելը սեռական հարաբերման իմաստի վերապրման մեջ է՝ կապ չունի, թե ինչ տեսակի սեռական հարաբերություն է՝ դասական, թե այլընտրանքային: Կան շատ կանայք, ովքեր մեծ բավականություն են ստանում իրենց տղամարդուն օրալ շոյանքներ պարգևելուց կամ նրա կողմից դա ստանալուց, այդպիսի կանայք նշում են, որ առանց օրալ շոյանքի իրենք չեն պատկերացնում իրենց սեռական կյանքը: Տղամարդկանց նույնպես դուր է գալիս, երբ կինը նման ձևով գրգռում է իրեն, սակայն հետաքրքիր է, որ հայ տղամարդը չի պատկերացնում, որ այդ բանը իր հետ կարող է անել իր ընտրած կինը, այլ այդ ձևի սեքսը պատկերացնում է միայն սիրուհու կամ զվարճանքի համար նախատեսված կնոջ հետ: Տղամարդկանց ավելի քիչ մասն էլ ունի կնոջը օրալ գրգռումով բավարարելու սեռական նախընտրություն և չի կարող առանց դրա ապրել։ Կարևորն այստեղ օրալ սեքսի գերին չդառնալն է, մարդը չպետք է իր սեռական բավարարումը կապի դրա հետ և կախված լինի դրանից։ Օրալ սեքսը ընդամնեը սեռական խթանման մի ձև է, հաճույք զգալու մի տարբերակ, որի լինել կամ չլինելը ոչ մի դեպքում չի կարող որոշիչ լինել ու վճռական դեր խաղալ զույգի սեռական բավարարման գործում։
[/show_more]
3.Ողջույն: Ես 25 տարեկան եմ, արդեն երեք տարի է ամուսնացած եմ: Ամուսինս 30 տարեկան է, ունենք երկու տարեկան բալիկ: Մեր սեռական կյանքի ընթացքում օրալ սեքսով չենք զբաղվել: Ես ցանկություն ունենում եմ, բայց այդ մասին չենք խոսել երբեք: Ինչպե՞ս կարելի է ակնարկել կամ հարցնել նրան: Եվ արդյո՞ք դա նորմալ է: Շնորհակալություն:
[show_more align=»right»]
Բարի օր: րալ սեքսի ցանկությունը կարելի է գնահատել մի քանի տեսանկյունից՝ բարոյա-հոգեբանական, պատմա-մշակութային, բժշկական-առողջական: Մեր հասարակության մեջ ընդունված է, որ օրալ սեքսը նորմալ չէ այն իմաստով, որ դա բարոյական չէ, սեփական կնոջ հետ չի կարելի այդ բանը անել, դա կարելի է անել միայն զվարճանքի համար նախատեսված կնոջ՝, այսինքն մարմնավաճառի հետ: Սեփական կինը, երեխաների մայրը իրեն թույլ չի տա այդ աստիճան իջնել և բարոյազրկվել:
Սա սոցիալական նորմ է, որի ազդեցությունը մեր հոգեբանության վրա այնքան ուժեղ է, որ մենք անկախ մեր կամքից մեզ անհարմար և ամոթ ենք զգում նման ցանկություն ունենալու դեպքում: Եթե վաղ տարիքից մենք օրալ սեքսի մասին այլ պատկերացումներ ունենայինք, ապա բոլորովին այլ տիպի վերաբերմունք կլիներ այս հարցի շուրջ և ամոթ չէինք զգա ամենևին: Այլ երկրկներում օրալ սեքսը այնքան սովորական բան է համարվում, որ դրա շուրջ չեն ծավալվում այնպիսի բուռն էմոցիանալ ապրումներ, ինչպիսին հայերի մոտ է:
Զուտ բժշկական տեսանկյունից օրալ սեքսը չի կարող վնասել ֆիզիկական առողջությանը, եթե այն մշտական և հիմնական սեռական ակտիվություն չէ: Սեքսոլոգիական տեսանկյունից այն համարվում է այլընտրանքային սեռական ակտիվություն, որը կարող է հարստացնել էրոտիկ զգացողությունների ռեպերտուարը: Հայ տղամարդիկ տարբեր ձև են նայում այս հարցին, եթե ձեր ամուսինը պահպանողական, ավանդապաշտ մտածելակերպ ունի, ավելի հավանական է, որ նա խեթ աշքերով նայի ձեր այդ ցանկությանը, քննադատաբար և անգամ որոշակի ներքին կասկածներով: Իսկ եթե նա ազատամիտ և բաց է իր սեռականությամբ, ապա հանգիստ կարող եք խոսել նրա հետ այդ մասին, իհարկե շատ նրբորեն ընտրելով յուրաքանչյուր բառը:
[/show_more]
4.Ես արդեն մոտ 5 տարի է , ինչ ընկեր ունեմ: Վերջերս սկսել ենք սիրով զբաղվել, բայց ես կույս եմ: Ես 2 անգամ արդեն բերանով դիպել եմ ընկերոջս առնանդամին: Խնդրում եմ ասեք՝ դա վտանգավո՞ր է: Եթե՝ այո, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
[show_more align=»right»]
Օրալ սեքսը վտանգավոր չէ, եթե բերանի խոռոչում չկան առողջական խնդիրներ: Պարզապես պետք չէ մոռանալ, որ շատ սեռավարակներ փոխանցվում են նաև այս ճանապարհով: Մյուս կողմից օրալ սեքսը հոգեբանական և ֆիզիկական ազդեցություն է ունենում սեռականության ձևավորման վրա. այնպես որ, հնարավոր են հոգեսեռական բնույթի խնդիրներ: Հատկապես տղամարդկանց մոտ, ովքեր նախընտրում են օրալ սեքսը դասականից, հնարավոր է զարգանա էրեկցիայի թուլություն, երբ նա փորձի հեշտոցային կապ հաստատել։
[/show_more]
5.Եթե տղամարդը կնոջից անընդհատ ուզում է կունիլինգուս, ի՞նչ կարող է անել կինը, եթե ինքը դա չի ուզում թույլ տալ: Մերժումից իմ տղամարդը վիրավորվում է և ասում, որ իրեն չեմ սիրում, բայց դա այդպես չէ:
[show_more align=»right»]
Հարցն այստեղ շատ ավելի խորն է, քան սեռական թույլատրելիության շրջանակների անհամապատասխանությունը: Հաճախ տղամարդիկ, ովքեր նման ձևով սեռական ինքնադրսևորման կարիք են ունենում, ունեն անինքնավստահության և թերարժեքության խորը բարդույթ, վախ կանանցից, իշխանության և վերահսկողության արտահայտված ձգտումներ: Նրանց այդ ցանկությունը ենթագիտակցորեն ուղղված է իրենց այս խնդիրների և բարդույթների վերացմանը, ուստի կունիլինգուսից հրաժարումը ադ տղամարդիկ ընկալում են այնպես, կարծես թե սիրած կինը իրենց չի ուզում օգնել և թողնում է մենակ։ Նրանք սկսում են կասկածել կնոջ սիրուն, որովհետև սեռական կյանքով են դատում կնոջ սիրո անկեղծությունը, սեռականը հավասարեցնում են սիրո զգացումին: Այսպիսի տղամարդիկ լուրջ խնդիր ունեն, որը հոգեսեռական բուժման կարիք ունի:
[/show_more][/toggle]
[toggle title=»Միևնույն դիրք»]
Բարև Ձեզ: Ես 26 տարեկան եմ, երեք տարի է ինչ ամուսնացած եմ, սակայն իմ ու ամուսնուս մոտ սեքսը միշտ նույն դիրքով է՝ ավանդական ձևով: Ես ամեն ինչ առաջարկում եմ, սակայն նա հրաժարվում է: Կարո՞ղ եք օգնել: Արդյոք իր կյանքում մեկը կա՞, թե՞ ոչ:
[show_more align=»right»]
Նախ Ձեր կասկածի մասին, արդյոք կա ինչ-որ մեկը նրա կյանքում, թե ոչ: Այս կասկածը պետք է հասկանալ ու հանել մտքից, քանի որ այն հիվանդացնում է մարդուն: Այդ կասկածի պատճառով է, որ Դուք մոգոնում եք ապացույցներ, ինչպես օրինակ՝ դիրքերի հետ կապված վարկածը, որպեսզի հանգստացնեք Ձեր միտքը (եթե սիրեր ինձ հետ սեքսը, ապա մի դիրքով չէր հարաբերվի): Հարկավոր է ցրել այդ կասկածը հավատալով, որ նրա կյանքում չկա ինչ-որ մեկը և եթե դա լինի, դուք այսպես թե այնպես կիմանաք այդ մասին, առանց որևէ ջանք թափելու: Անիմաստ է կասկածի մեջ ապրելը, դա ավելորդ տառապանք է, որը տանում է միչև պարանոյալ խանգարում, այսինքն՝ զառանցանքային հիվանդություն: Ինչ վերաբերում է դիրքերին, ապա Ձեր ամուսինը պահպանողական տղամարդկանց շարքին է պատկանում, սա սովորույթային խնդիր է և հաղթահարել այն կարելի է այնպես, ինչպես հաղթահարվում են մյուս բոլոր սովորույթները: Այս հարցում ձեզ կօգնի մասնագետը:
[/show_more][/toggle]