Get In Touch

Wrasse climbing gourami amur pike Arctic char, steelhead sprat sea lamprey grunion. Walleye

Contacts
Location
523 Sylvan Ave, 5th Floor
Mountain View, CA 94041USA

Սեռական աններդաշնակություն

Վերադարձ

[toggle title=»Սեռական աններդաշնակություն»]

1. Բարև Ձեզ հարգելի Նարինե: Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ օգնեք: Ես 23 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու բալիկ և հոգատար ամուսին: Ունեմ հետևյալ խնդիրը. մենք հինգ տարի ամուսնացած ենք, ամուսինս հարաբերության ընթացքում շատ շուտ է հանգստանում, և ես հաճույք չեմ ստանում: Նա մեկ ամսով բացակայում էր տանից, գործուղման էր, և վերադառնալիս շատ կրքոտ էր լինում, սովորականից մի քիչ երկար էր տևում, բայց միայն մեկ օր հետո նորից նույնը: Հարաբերություն էինք ունենում շաբաթը երկու անգամ: Հիմա շատ հաճախ չի մեկնում, բայց օրվա մեջ շա՜տ է հոգնում: Նույնիսկ երբ ակնարկներ եմ անում, որ կարելի է այսօր հարմարացնել և առանձնանալ, ձևացնում է, թե չի հասկանում և խոսակցությունը շեղում է: Կարծում եմ՝ նա իրեն վատ է զգում դրանից, որ չի կարողանում բավարարել ինձ և դրա համար խուսափում է: Սկզբում մտածում էի, որ խնդիրն իմ մեջ է, բայց հետո հասկացա, որ ոչ: Նա նույնպես ուզում է, որ հանգստանալու պահը ձգվի, բայց չի ստացվում: Իսկ միգուցե, այնուամենայնիվ, ես եմ մեղավորը, որովհետև անկողնում անում եմ այն, ինչ նա է ցանկանում (դա ինձ էլ է հաճելի), և դրանից նրա հետաքրքրությունը մարում է իմ հանդեպ և դրանից էլ… Նարինե ջան, խնդրում եմ ինձ օգնիր: Ի՞նչ անել, դիմե՞լ մասնագետի, թե՞ խնդիրը հոգեբանական է: Մոռացա նշել, որ ես երբեք չեմ խոսել նրա հետ դրա մասին՝ մտածելով, որ նա իրեն վատ կզգա և հակառակը՝ այնպես եմ արել, որ նա մտածի, թե ես միշտ բավարարված եմ: Եվ հիմա զգում եմ, որ իմ մեջ էլ կամաց-կամաց ցանկությունը մարում է:
Միաժամանակ մի քանի խնդիր է առկա, որոնց հանրագումարից ստեղծվել է ամուսնական սեռական աններդաշնակության տիպիկ պատկեր:

[show_more align=»right»]

Նախ և առաջ, սերմնաժայթքման հետ կապված, եթե կանոնավոր սեռական կյանք ունենալու դեպքում տղամարդու սերմնաժայթքումը լինում է ներհրումից հաշված՝ նախքան 2 րոպեն, ապա բժշկական տեսանկյունից համարվում է, որ խնդիրն առկա է և միջամտության անհրաժեշտություն կա:

Մյուսը՝ խնդիրը չբարձրաձայնելն է, այն որ երբեք չեք խոսել ձեր սեռական անբավարարվածությունից։ Իրար հետ բաց չլինելը խոսում է փոխադարձ անվստահության մասին։ Այսպես լինում է միջանձնային հարաբերությունների մակերեսային և ձևական լինելու դեպքում։ Այս մասին է վկայում ձեր շփման բնույթը՝ նրա ձևացնելը, իբր չի հասկանում, ձեր ակնարկներով խոսելը, այլ ոչ ուղիղ ձևով ցանկությունների հայտնումը: Այս ամենից հետո Ձեզ մեղավոր համարելը խոսում է ձեր սեռական անլիարժեքության մասին։ Մի հանգամանք կա, որ ուշադրություն է գրավում-նշում եք, որ ձեզ հաճելի է անկողնում անել այն ամենը, ինչ նա ցանկանում է, իսկ վերևում ասում եք, որ հաճույք չեք ստանում: Կարծում եմ, որ եթե ձեր միջև լուծվեն միջանձնային խնդիրները, ապա դուք կկարողանաք ամուսնու օգնությամբ գտնել ձեր սեռազգայուն հատվածները: Իսկ քանի որ սեփական փորձից գիտեք, թե ինչպես է առաջանում հաճույքը, երբ բավարարում եք սիրած անձնավորության ցանկությունը, կարող եք նրան էլ սովորեցնել ՝այդ ձևով հաճույքի ստացման եղանակը՝ չէ որ արդեն ձեր միջև շփման խնդիր չի լինի: Դա դուր կգա և ձեզ, և նրան: Կստացվի, որ չնայած վաղաժամ սերմնաժայթքման հանգամանքին, դուք կհասնեք սեռական բավարարման, կարծում եմ բավարարման այս զգացումը կթեթևացնի ամուսնու պատասխանատվության զգացումը կապված ձեզ հաճույք պատճառելու հետ և նրա սերմնաժայթքման տևողությունը կերկարի: Իհարկե այս ամենը միայն ընդհանուր խորհուրդներ են, ուստի մասնավոր դեպքի համար անհատապես կամ զույգով բժշկի ներկայանալու կարիք կա։

[/show_more]

2. Հարգելի բժիշկ, ես մի հարց ունեմ. իմ ամուսնուն դուր է գալիս փաղաքշանքները հետանցքի շրջանում: Արդյո՞ք դա նորմալ է: Ես լսել եմ, որ նման հակումներ ունեն երկնագույն տղամարդիկ: Նախապես շնորհակալություն:

[show_more align=»right»]

Դա ձեր ամուսնու սեռական նախասիրությունն է, որը ամենևին կապ չունի նրա սեռային կողմնորոշման հետ: Բազում հետերոսեքսուալ տղամարդիկ ունեն նմանատիպ նախասիրություն: Ամուսինների սեռային նախասիրությունները բավական հաճախ չեն համընկնում, մեկը մի բան է սիրում, մյուսը` մեկ այլ բան: Այս պարագայում հարցի լուծումը միմյանց նախասիրությունների հետ հաշվի նստելն է և փոխադարձ համաձայնության գալը: Սեռական նախասիրության հետ հաշվի նստել չի նշանակում կամքին հակառակ որևէ գործողություն անել, այլ նշանակում է դրսևորել հանդուրժող վերաբերմունք և չտալ որևէ բացասական գնահատական, փոխադարձ համաձայնության գալու համար հարկավոր է քննարկել միմյանց նախասիրությունները և ուզենալ միմյանց հաճույք պատճառել:

[/show_more][/toggle]

Վերադարձ