Սեմինարի անվանումը — ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ու՞մ համար է նախատեսված — Սեմինարը նախատեսված է տարբեր տարիքի երեխաներ ունեցող ծնողների, ինչպես նաև՝ մանկավարժների, սոցիալական աշխատողների, դեռահասների հետ աշխատող հոգեբանների համար:
[show_more more=»Իմանալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Սեմինարի արդիականությունը — Այսօր ամենատարբեր աղբյուրներից երեխաներին հասանելի է դառնում սեռական կյանքի և հարաբերությունների վերաբերյալ անկառավարելի տեղեկատվական հոսք, ու մինչև սեռահասուն տարիքին հասնելը երեխաներն արդեն իսկ տիրապետում են բավականին շատ ինֆորմացիայի, բայց ոչ միշտ է, որ նրանց ձեռք բերած գիտելիքը հավաստի աղբյուրներից է, ուստի` ցանկացած ծնողի և մանկավարժի կարևորագույն խնդիրն է գրագետ մոտեցում դրսևորել երեխայի սեռական դաստիարակության հարցում:
Սեմինարը նպատակ ունի`
- Մասնակիցներին ծանոթացնել երեխայի հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկություններին,
- Մատնանշել և վերլուծել երեխայի բնականոն ձևավորվող սեռականության և վարքային շեղումների միջև տարբերությունները
- Ներկայացնել երեխայի սեռական ինքնության ձևավորման, սեռադերային կողմնորոշման, սեռական պատկանելիության գիտակցման վրա ազդող գործոնները և սեռական դաստիարակության կարևորությունը:
Սեմինարի ավարտին`
- Մասնակիցը կունենա համապատասխան բառապաշար սեռական թեմաների շուրջ զրույց վարելու համար:
- Մասնակիցների մոտ կձևավորվեն առողջ պատկերացումներ և կզարգանան համապատասխան հմտություններ, որոնք թույլ կտան ճիշտ ուղղորդել սեռահասուն տարիքում գտնվող երեխաներին:
- Մասնակիցները կարող են օգնել երեխաներին հաղթահարելու սեռական հասունացման բարդ ու մարտահրավերներով լեցուն տարիքային փուլերը:
Սեմինարը կվարի բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանը
Սեմինարի ժամաքանակը — 6 ժամ, շաբաթական մեկ հանդիպում` 2ժամ տևողությամբ, Ապրիլ 14-28, 2019 թ․, ք․ Երևան
Գրանցման կարգը — Խնդրում ենք ձեր մասնակցությունն ամրագրելու և մյուս մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել (099) 53 28 23 հեռախոսահամարով, կամ գրել հաղորդագրություն narine.nersisyan@sexology.am էլ. հասցեին: Տեղերը սահմանափակ են:
[/show_more]