[mp_row]
[mp_span col=»12″]
Սեռական թուլության գանգատ ներկայացնող տղամարդկանց հաճախ նշանակվում է արյան քննություն՝ տեստոստերոնի քանակությունը որոշելու նպատակով: Նրանք ովքեր չգիտեն ինչ է տեստոստերոնը (Տ), նշեմ՝ դա կենսաբանորեն ակտիվ քիմիական մոլեկուլ է, որն արտադրվում է տղամարդու ամոձիներում և պատասխանատու է տղամարդու սեռական և վերարտադրողական ֆունկցիայի համար: Տեստոստերոնը ուղղակի և անուղղակի ձևերով պայմանավորում է առնանդամի սեռական գրգռումը՝ էրեկցիայի առաջացումը, սերմնաժայթքման գործընթացը, սերմնարտադությունը: Սակայն առավել քան էրեկցիան, տեստոստերոնը սերտ կապի մեջ է գտնվում մարդու իմացական գործունեության և տրամադրության կարգավորման մեխանիզմների հետ, պայմանավորում է սեքսուալ բովանդակությամբ մտքերի մշակումն ու ու սեռավարքային մոտիվացիաների առաջացումը:
Ամեն օր տղամարդու ամորձիները արտադրում են 5-10 մգ տեստոստերոն, ևս 25 մգ պահեստավորված է ամորձիներում: Որպեսզի տեստոստերոնը կարողանա դրսևորել իր կենսաբանական ակտիվությունը, նա պետք է բավարար քանակությամբ հասնի թիրախ օրգաններ՝ գլխուղեղ և առնանդամ: Տեստոստերոնի միայն 2%-ն է ազատ շրջանառում արյան հունում, պատկերավոր ասած՝ ոտքով տեղ հասնում թիրախ օրգաններ, 40%-ի տեղափոխման խնդիրը լուծվում է հատուկ տրանսպորտային միջոցի օգնությամբ, որի անունն է ալբումին: Տեստոստերոնը ազատ կապվում է ալբումինի հետ և հասնելով իր ազդեցության վայր՝ արձակվում է ալբումինից ու ներս թափանցում թիրախ բջիջ: Արյան հունի մեջ հայտնված տեստոստերոնի մնացած 58%-ը կապնված է մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ, որի կրճատ անունը դնենք Գլոբուլին (Սեռական հորմոնը կապող գլոբուլին): Գլոբուլինի հետ Տ-ի կապն այնքան ամուր է ստացվում, որ տեստոստերոնի ազատ արձակումն անհնար է դառնում, այսինքն՝ Գլոբուլինը չեզոքացնում է իր հետ կապնված տեստոստերոնի ակտիվությունը:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Այսպիսով արյան մեջ շրջանառող տեստոստերոնի միայն 42%-ն է կենսաբանորեն ակտիվ: Ինչո՞ւ է սա պետք իմանալ: Հաճախ արյան հետազոտության միջոցով բժիշկները ստուգում են միայն տեստոստերոնի ընդհանուր քանակը (Общий Тестостерон), ու ստացված ցուցանիշի հիման վրա գնահատում այդ կարևոր սեռական հորմոնի նորմալ քանակությունը: Պետք է ասել, սակայն, որ միշտ չէ արյան մեջ ընդհանուր տեստոստերոնի քանակությունն արտացոլում կենսաբանորեն ակտիվ բաժնի մակարդակը, հնարավոր է ընդհանուր Տ-ի թիվը լինի նորմալ, սակայն կենսաբանորեն ակտիվ բաժնի քանակը՝ պակաս, հետևաբար առնանդամի թուլության հորմոնալ պատճառագիտությունը կմնա չբացահայտված:
Այս բաց թողումից խուսախելու համար բժիշկները ընդհանուր Տեստոստերոնից բացի կամ երբեմն առանց դրա, ստուգում են միանգամից կենսաբանորեն ակտիվ տեստոստերոնի մակարդակը: Այդ հաշվարկն արվում է ըստ ընդհանուր տեստոստերոնի ցուցանիշի, այսինքն՝ հաշվում են, թե ընդհանուր տեստոստերոնի 42%-ը ինչ թիվ է կազմում: Սակայն որոշ բժշկական իրավիճակներ կարող են փոփոխել Գլոբուլինի քանակությունը, այսպիսով՝ խախտելով արյան մեջ տեստոստերոնի տոկոսային բաշխվածությունը, որի դեպքում հնարավոր է, որ այդ 42%-ը իրականում դարձել է ասենք՝ 32% կամ 12%: Ուրեմն կենսաբանորեն ակտիվ տեստոստերոնի մակարդակի որոշումն արյան մեջ նույնպես չի կարող հավաստի ցուցանիշ լինել և արտացոլել օրգանիզմի տեստոստերոնային հագեցվածության մակարդակը:
Բոլոր այն գիտակ բժիշկները, ովքեր տեղյակ են այս նրբությանը, ապահովությունից դրդված միանգամից ստուգել են տալիս արյան մեջ ազատ տեստոստերոնի քանակությունը (Свободный Тестостерон): Սակայն այստեղ ևս մի նրբություն կա: Ժամանակակից լաբորատոր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր չէ ստույգ տարանջատել տեստոստերոնի այդ ֆրակցիան, ուստի այս ցուցանիշը ևս հավաստի համարվել չի կարող: Ուրեմն, բոլոր այն բժիշկները, ովքեր հիմնվում են այս ցուցանիշի վրա կարող են դարձյալ սայթաքում թույլ տալ, եթե բացառապես ախտորոշիչ դատողություններ են անում լաբորատոր այս տվյալի հիման վրա:
Այսօր, միջազգային բոլոր ստանդարտներով և հաստատված ուղեցույցերով կենսաբանորեն ակտիվ տեստոստերոնի քանակությունը որոշվում է հատուկ բանաձևի օգնությամբ: Հաշվարկված տեստոստերոնի այս քանակությունը հավաստիորեն արտացոլում է օրգանիզմի տեստոստերոնային հագեցվածության մակարդակը: Այդ հաշվարկն անում է բժիշկը՝ ձեռքի տակ ունենալով երկու լաբորատոր տվյալ՝ ընդհանուր տեստոստերոնի և Սեռական հորմոնը կապող Գլոբուլինի ցուցանիշները:
Չմոռանանք իհարկե, որ տեստոստերոնի անբավարար քանակի մասին կարելի է եզրահանգումներ անել նաև կլինիկական դիտարման հիման վրա: Կան նշաններ, որոնց իմացությունը թույլ կտա ցանկացած բժշկի, ինչպես նաև ցանկացած քաղաքացու, ով կասկած ունի, որ իր մոտ տեստոստերոնը իջել է, հստակ արձանագրել այդ հորմոնի անբավարարության փաստը:
Այդ նշաններն են՝
- Առավոտյան էրեկցիաների նվազած հաճախականություն, ոչ ամեն առավոտ է էրեկցիա լինում
- Սեքսուալ բովանդակությամբ մտքերը նվազում են
- Առնանդամը թուլանոմ է հարաբերության կեսից կամ ընդհանրապես չի պնդանում
- Իջնում է եռանդը
- Հոգնածության զգացումը դառնում է գերիշխող, առաջվանից շուտ է հոգնում
- Տխրությունը և թախիծը հիմնական հոգեվիճակներն են
Պակաս հավաստի նշաններ են՝ (պակաս հավաստի նշանակում է, որ սրանց առկայությունը հնարավոր է կապ ունենա Տ-ի ցածր լինելու հետ, բայց չի բացառվում, որ կան այլ հիվանդություններ և ախտաբանական վիճակներ)
- Գինեկոմաստիա-կրծքագեձերի մեծացում
- Մարմնի մազածածկույթի քչացում, սափրվելու ամենօրյա անհրաժեշտությունն անցնում է
- Փոքրացած ամորձիներ
- Բոյի նվազում, կոտրվածքներ
- Ջերմահորդանքներ, առատ քրտնարտադրություն
- Ցածր ինքնավստահություն
- Կենտրոնանալու դժվարություն, ցրվածություն
- Քնի խանգարում, քնկոտություն
- Թեթև սակավարյունություն
- Մկանային զանգվածի պակասում, մկանային ուժի թուլացում
- Ճարպակալման հակում
- Աշխատանքային արդյունավետության իջեցում
Տեստոստերոնի քանակության իջեցումը բժշկության մեջ կոչվում է հիպոգոնադիզմ, այն հիվանդություն է, որը պարտադիր պետք է բուժել: Բուժումը կախված է կոնկրետ պատճառից, որի հետևանքով զարգացել է այդ իրավիճակը: Բուժումը կարող է երկար տևել, սակայն բավական արդյունավետ է:
[/show_more]
[/mp_span]
[/mp_row]
[mp_row]
[mp_span col=»12″ classes=» motopress-space»]
[mp_space mp_style_classes=»motopress-space-light»]
[/mp_span]
[/mp_row]
[mp_row]
[mp_span col=»12″]
[mp_button link=»http://www.narinenersisyan.com/» target=»false» icon=»fa fa-home» icon_position=»left» full_width=»false» align=»right» mp_style_classes=»motopress-btn-color-silver motopress-btn-rounded motopress-btn-size-small»]
[/mp_span]
[/mp_row]