Get In Touch

Wrasse climbing gourami amur pike Arctic char, steelhead sprat sea lamprey grunion. Walleye

Contacts
Location
523 Sylvan Ave, 5th Floor
Mountain View, CA 94041USA

Խելամիտ և իմաստավորված սեռական հարաբերությունների կառուցում

Վերադարձ


Սեմինարի անվանումը — ԽԵԼԱՄԻՏ ԵՎ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ու՞մ համար է նախատեսված — Սեմինարը նախատեսված է այն զույգերի և անհատների համար, ովքեր հոգևոր կապի և սեռային հաղորդակցման նվազ փորձառության պատճառով կանգնած են զուգընկերոջ հետ առողջ, կայուն և ամուր հարաբերությունների կառուցման խնդրի առջև:

[show_more more=»Իմանալ ավելին» less=»Փակել» align=»right»]

Սեմինարի բովանդակությունը — Սեռական հարաբերությունների վերաբերյալ սոցիալ-մշակութային մեր մտակերտվածքում կարծրացած որոշ գաղափարներ և թյուր ընկալումներ վնասում և խանգարում են մերձավոր անձնավորության հետ առողջ հարաբերությունների ձևավորմանը: Սեմինարի ընթացքում բժիշկ-սեքսոլոգը ոչ միայն կուսուցանի և կփոխանցի սեռային գրագետ և իմաստավորված հարաբերությունների ձևավորման նրբություններն ու անհրաժեշտ հմտությունները, այլև մասնակիցներին հաղորդակից կդարձնի նյութի վերաբերյալ միջազգային գիտական վերջին հետազոտություններին: Ինչպես վկայում են հետազոտկան տվյալները, գիտակցված և խելամտորեն կառուցված սեռական հարաբերություններն օգնում են արտահայտել սեռական հույզերը և ամրապնդում զույգերի միչև նվիրվածությունն ու հավատարմությունը:

Սեմինարի նպատակը — Սույն սեմինարը կօգնի վեր հանել առողջ հարաբերությունները վտանգող ազդեցությունները և կառաջարկի հոգևոր կապի ստեղծման եղանակներ` փոխկապակցելով սեռական փորձն ու հոգևոր խորաթափանցությունը: Մասնակիցները կբացահայտեն սիրո և վստահության վրա խարսխված այնպիսի ուղիներ, որոնք տանում են դեպի հոգեթով և ամուր հարաբերություններ:

Սեմինարը կվարի բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանը

Սեմինարի ժամաքանակը — 6 ժամ, շաբաթական մեկ հանդիպում` 2ժամ տևողությամբ

Գրանցման կարգը — Խնդրում ենք ձեր մասնակցությունն ամրագրելու համար զանգահարել (099) 53 28 23 հեռախոսահարով, կամ գրել հաղորդագրություն info@narinenersisyan.com էլ. հասցեին: Տեղերը սահմանափակ են:

[/show_more]



Վերադարձ